<<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները սկսել են մահապատժի ենթարկել փետրվարին առևանգված 200 ասորի քրիստոնյաներին: Այս մասին տեղեկացրել է լիբանանյան OTB հեռուստաալիքը: Հեռուստաալիքը հայտնել է իսլամիստների հրապարակած հայտարարության մասին և ցուցադրել մահապատժի տեսաերիզը: Սպանել են երեք քրիստոնյաների, ովքեր մերժել էին իսլամ ընդունել: Հաղորդել են սպանվածների անունները: Տեսաերիզում ցուցադրել են նաև հաջորդ երեք քրիստոնյաներին, որոնց կսպանեն, եթե նրանց համար փրկագին չվճարվի կամ եթե նրանք իսլամ չընդունեն: