Daily Archives: November 16, 2015

Ֆրանսիայում հարձակում են գործել տաճարի վրա

Ֆրանսիայի Պուատյե քաղաքում անհայտ անձինք  հարձակվել  են սուրբ Կիպրիանոսի տաճարի վրա: Տաճարը թալանել են, սրահը` մասամբ ավերել: Ոստիկանության տվյալներով  ջարդել են  ծաղկամանները,  Մարիամ Աստվածածնի արձանը պատվանդանից ցած են նետել և  կոտրել, եկեղեցուց դուրս են բերել խաչելությունը, զգալի վնաս է հասցվել տաճարի գույքին: 

Հարձակումներ քրիստոնյա իրավապաշտպանների վրա

 Պակիստանի Լահոր քաղաքում  քրիստոնյա ակտիվիստ, <<Legal Evangelical Association Development>> քրիստոնեական կազմակերպության  անդամ, իրավապաշտպան Ասլամ Մալիհի վրա կրակել են հրազենից, ինչի հետևանքով  նա վիրավորվել է ոտքից: Մալիհը անվճար  իրավաբանական օգնություն է տրամադրում  աղքատ քրիստոնյաներին: Նա հարձակման էր ենթարկվել 4 մուսուլմանների կողմից: Սկզբում այդ մարդիկ պահանջել էին, որպեսզի Մալիհը հետ վերցնի քրիստոնյաներից մեկի դեմ իրականացված բռնարարքի վերաբերյալ

Ջ. Քարտերը ամբողջովին ապավինում է Աստծուն

Christian Today-ի համաձայն`ԱՄՆ-ի  նախկին, 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը  բուժման կուրս է անցնում քաղցկեղի դեմ, սակայն շարունակում է, որպես սարկավագ ծառայել եկեղեցում   և ամբողջությամբ ապավինում  է Աստծուն: Նրա հավատքը տեսանելի արդյունքներ է տվել: Վերջերս կատարված բժշկական  հետազոտությունների համաձայն` Քարտերի  վիճակը բավականին բարելավվել է: Այս տարվա ամռանը 91-ամյա նախագահի  մոտ լյարդի քաղցկել  է հայտնաբերվել   և ուռուցքներ գլխուղեղում: Բուժող

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը զգուշացնում է Պապին 

<<Le  Monde>>թերթի համաձայն`Ֆրանսիայի  պաշտպանության նախարարությունը  փորձում է Վատիկանին համոզել  հետաձգել կամ ընդհանրապես  չեղյալ հայտարարել  Հռոմի Պապի այցը Կենտրոնական-Աֆրիկյան Հանրապետություն(ԿԱՀ), որը նախատեսված է  նոյեմբերի 29-30-ին: << Մենք անվտանգության պապական ծառայությանը տեղեկացրել ենք, որ  Կենտրոնական- Աֆրիկյան Հանրապետություն այցը մեծ ռիսկի հետ է կապված>>-հայտարարել  են նախարարության  բարձրաստիճան պաշտոնյաները: Նշենք, որ Պապի այցը տեղի է ունենալու   աֆրիկյան այդ երկրում 

Բրիտանիայում դատարանը աջակցել է եպիսկոպոսին

Բրիտանական դատարանը որոշել է, որ միասեռ ամուսնություն կնքած հոգևորականին  ծառայությունից հեռացրած  Անգլիկան եկեղեցու եպիսկոպոսը  ոչ մի օրենք չի խախտել: Աշխատանքային հարցեով  Նոթինգհեմի դատարանի  որոշման մեջ ասված է.<< Հայցվորը երբեք  նման դրության մեջ չէր հայտնվի, եթե մարտահրավեր չնետեր եկեղեցական ուսմունքին: Հայցվոր Ջերեմի Պեմբերտոնը ամուսնություն է կնքել `գիտակցելով, թե ինչ հետևանքների կհանգեցնի դա>>: Դատարանում  ունեցած ելույթում  Նոթինգհեմի

Եգիպտոսում արձագանքել են Բ. Կարսոնի  կարծիքին

Եգիպտոսում արձագանքել են ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածու Բեն Կարսոնի այն հայտարարությանը, համաձայն որի  եգիպտական բուրգերը  հացահատիկի պահեստներ են եղել կառուցված  Հովսեփի կողմից: << Այդ տեսությունը նույնիսկ մեկնաբանության արժանի չի>>-ասել էր Եգիպտոսի հնության  հարցերով նախարար Մահմուդ Ադ Դամաթին:  Նախարարության մեկ այլ պաշտոնյա Մահմուդ Աֆիֆը հայտարարել էր.<<Բազմաթիվ մարդիկ  փորձում են ապացուցել, որ  բուրգերը  դամբարաններ չեն: Միգուցե  նման

  • Ահաբեկչությունը դաս է բոլորիս համար

Ահաբեկչությունը դաս է բոլորիս համար

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված  Ռուս ուղղափառ եկեղեցին կոչ  է արել  եզրահանգումներ անել  և համախմբվել  ահաբեկչության դեմ պայքարելու համար: <<Շատ ենք ցավում և ափսոսում մարդկանց համար: Սակայն տեղի ունեցածը ոչ միայն  վշտանալու պատճառ է, այլ նաև խորհելու: Պետք է  մեզ հարց տանք, իսկ այս ամենը արդյոք  դաս չի բոլորիս համար,կարող է Եվրոպան  նախկինի պես

Բ. Լազար. ահաբեկչությունը 21-րդ դարի ֆաշիզմն է

Ֆրանսիայի հրեական համայնքը  աղոթել է Փարիզի ահաբեկչության զոհերի և նրանց հարազատների համար: Եվրոպայի րաբբիների կոնֆերանսի  ղեկավար Մոշե Լևինը  հայտարարել էր.<<Ֆրանսիայի հրեական համայնքը  և ամբողջ աշխարհի հրեաները  ցնցված են դաժան ահաբեկչությունից, որին զոհ են գնացել տարբեր կրոնների հետևորդներ: Մեր սրտերը զոհվածների ընտանիքների անդամների հետ են, իսկ վիրավորներին  ցանկանում ենք արագ  ապաքինում>>: Զոհվածների համար աղոթել են նաև

Պատրիարք Կիրիլ. վճռական կամք է անհրաժեշտ ահաբեկչությունը հաղթահարելու համար

Ֆրանսիայի ժողովրդին  ցավակցել է  Ռուս Ուղղափառ եկեղեցու Պատրիարք  Կիրիլը: <<Պատրիարքը աղոթում է անմեղ զոհերի համար, վիրավորներին ցանկանում  է շուտափույթ ապաքինում, իսկ նրանց մերձավորներին և հարազատներին  խաղաղություն   և հոգևոր ամրություն>>-հայտնել  էր  պատրիարքարանի մամուլի ծառայության  քարտուղար, քահանա Ալեքսանդր Վոլկովը: Պատրիարք  Կիրիլը ցավակցական հեռագիր է ուղարկել  նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին.<<Ահաբեկչությունը բերում է անհաշիվ  աղետներ, կործանում է մարդկային

Հռոմի Պապը ցավակցել է  Փարիզի ահաբեկչության  զոհերի հարազատներին

Սուրբ Պետրոսի հրապարակում  ավանդական կիրակնօրյա  քարոզի ժամանակ Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը անդրադարձել էր նոյեմբերի 14-ին Փարիզում իրականացված արյունալի ահաբեկչությանը: Նա կոչ էր արել չօգտագործել  կրոնը դաժանությունը արդարացնելու համար: <<Պետք չի Աստծո անունը օգտագործել  բռնությունը և ատելությունը արդարացնելու համար: Դա աստվածանարգություն է>>-ասել էր կաթոլիկ Հովվապետը: Պապի խոսքով ինքը ցնցված է  Փարիզում կատարված  արյունալի հարձակումներից: <<Անհասկանալի է,