Ֆրանսիայի հրեական համայնքը աղոթել է Փարիզի ահաբեկչության զոհերի և նրանց հարազատների համար: Եվրոպայի րաբբիների կոնֆերանսի ղեկավար Մոշե Լևինը հայտարարել էր.<<Ֆրանսիայի հրեական համայնքը և ամբողջ աշխարհի հրեաները ցնցված են դաժան ահաբեկչությունից, որին զոհ են գնացել տարբեր կրոնների հետևորդներ: Մեր սրտերը զոհվածների ընտանիքների անդամների հետ են, իսկ վիրավորներին ցանկանում ենք արագ ապաքինում>>: Զոհվածների համար աղոթել են նաև Ռուսաստանի հրեական համայնքում: Ռուսաստանի Գլխավոր Րաբբի Բերլ Լազարը Մոսկվայում մոմ է վառել Ֆրանսիայի դեսպանատան մոտ և համայնքի անդամների հետ աղոթել էին ահաբեկչության զոհերի և նրանց մերձավորների համար: <<Վերջապես պետք է հասկանալ, անընդունելի է ինչ որ բանակցություններ վարել ծայրահեղական կազմակերպությունների և խմբավորումների հետ, երկակի չափանիշներ կիրառել ահաբեկիչների նկատմամբ>>-ասել էր Բերի Լազարը: Իսլամական կարգախոսների ներքո կատարվող ահաբեկչությունը Լազարը անվանել էր 21-րդ դարի ֆաշիզմ: <<Այդ արարածների անմարդկային դաժանությունը, բարբարոս մեթոդները ապացուցում են, որ նրանք ոչնչով չեն տարբերվում գազային խցիկներում մարդկանց խեղդող ֆաշիստներից: Նրանց պետք է ոչնչացնել: Անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի ահաբեկչության գաղափարախոսները, հովանավորները և կատարողները ոչնչացվեն, որպեսզի որևիցե մեկը այլևս չհանդգնի անմեղ արյուն թափել>>>>-գրել էր Բերլ Լազարը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղղված նամակում: