Daily Archives: November 11, 2015

Հայտնի են դարձել քրիստոնեական ֆլեշմոբի արդյունքները

Christian Vision միջազգային քրիստոնեական կազմակերպությունը հայտնել է սեպտեմբերի 30-ին համացանցում անցկացված քրիստոնեական ֆլեշմոբի արդյունքների մասին: Կազմակերպության տվյալներով ֆլեշմոբին մասնակցել են 78 հազար քրիստոնյաներ ավելի քան 100 երկրներից: Նրանք սոցիալական ցանցերում տեղադրել էին հատուկ գրառումներ և կարճ տեսաերիզներ, որոնցում բացատրում էին, թե ինչու են հավատում Հիսուսին: Christian Vision-ի համաձայն`ֆլեշմոբի արդյունքում համացանցում հայտնվել էին ավելի քան 39 [...]

By |2015-11-11T13:55:16+04:00November 11th, 2015|Նորություններ|0 Comments

Կաթոլիկ եկեղեցին մարելու է անապահով ընտանիքների կոմունալ պարտքերը

The Catholic Herald թերթի համաձայն`դեկտեմբերի 8-ից սկսվող Գթասրտության հոբելյանական տարվա ընթացքում Կաթոլիկ եկեղեցին օգնելու է կարիքավոր և անապահով ընտանիքներին մարել կոմունալ ծառայությունների պարտքը: Նման որոշում է կայացրել Կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսը: Կոնֆերանսի նախագահ, եպիսկոպոս Պաոլո Ջենտիլին հայտարարել է, որ կաթոլիկ եկեղեցին մտահոգված է անապահով ընտանիքների թվի մեծացմամբ: <<Եկեղեցին միշտ կոչ է արել ներել պարտքերը: Մենք ցանկանում [...]

By |2015-11-11T13:53:51+04:00November 11th, 2015|Նորություններ|0 Comments

Հունաստանի նախագահը հանդիպել է Եվրոպայի րաբբիների հետ

Նոյեմբերի 10-ին Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը եվրոպացի րաբբիների հետ հանդիման ժամանակ հայտարարել էր, որ ջանալու է նվազեցնել հակահրեականության մակարդակը երկրում: << Մեզ համար կարևոր է Հունաստանում այլևս թույլ չտալ հակահրեական գործողություններ: Մենք չպետք է մոռանանք, որ Սալոնիկում Հոլոքոստի ժամանակ զոհվել է 48 հազար հրեա: Պետք է պահենք և հարգենք զոհերի հիշատակը, մեր քաղաքացիններին ավելի շատ [...]

By |2015-11-11T13:49:47+04:00November 11th, 2015|Նորություններ|0 Comments

Պատրիարք Կիրիլը ընդունել է Սիրիա-Յակովիտյան եկեղեցու առաջնորդին

Նոյեմբերի 10-ին Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ընդունել էր Սիրիա-Յակովիտյան եկեղեցու Պատրիարք Մար Իգնատիոս Եփրեմ II- ին: Հանդիպման ժամանակ քննարկվել էին Սիրիայում և ընդհանրապես Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, քրիստոնեական համայնքների կրած տառապանքների և դժվարին դրության հարցերը: Պատրիարք Կիրիլը քննադատել էր արևմտյան երկրներին Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին չաջակցելու համար: << Գիտենք, որ տարբեր պատճառներով տեղ գտած [...]

By |2015-11-11T13:48:29+04:00November 11th, 2015|Նորություններ|0 Comments

Բանգլադեշում հրկիզել են քրիստոնյաների տները

UCA News լրատվական գործակալության տեղեկացմամբ` Բանգլադեշի հյուսիսային Կարմարպարա բնակավայրում արմատական մուսուլմանների ամբոխը հրկիզել է կաթոլիկ 4 ընտանիքների տները: Կատաղած ամբոխը հրդեհելուց առաջ կաթոլիկներին փակել էր նրանց սեփական տներում: Բարեբախտաբար քրիստոնյաներին հաջողվել էր կրակով բռնկված տներից դուրս գալ հարևանների օգնությամբ: << Արդեն մեկ տարուց ավելի հարևան գյուղի երիտասարդ մուսուլմանները մեզ մեղադրում են կախարդության համար և պահանջում [...]

By |2015-11-11T13:46:41+04:00November 11th, 2015|Նորություններ|0 Comments

Նոր Կտակարաններ սերբ զինվորների համար

Christian Today-ի համաձայն` ընթացիկ տարվա վերջին Սերբիայի ավելի քան 4 հազար զինծառայողներ նվեր են ստանալու Նոր Կտակարանի գրքեր: Սերբիայի զինված ուժերի կրոնական բաժնի ղեկավար, գնդապետ Սաշա Միլուտինովիչը հայտարարել է, որ Նոր Կտակարանի ընթերցումը կօգնի բանակում հաստատել բարոյական բարձր սկզբունքները և կդադարեցնի պատերազմական հանցագործությունները: Նրա խոսքով Կտակարանը զինվորներին կսովորեցնի հարգել հակառակորդին: <<Հուսով եմ, որ սերբական բանակում [...]

By |2015-11-11T13:44:34+04:00November 11th, 2015|Նորություններ|0 Comments

Սուրբ Ծննդյան տոնին նվիրված նոր երաժշտական ալբոմ է թողարկվել

Հայտնի քրիստոնյա երաժիշտ, կատարող, կոմպոզիտոր և փառաբանության առաջնորդ Քրիս Թոմլինը թողարկել է նոր ալբոմ, որը նվիրված է Սուրբ Ծննդյան տոնին և կոչվում է <<Adore>>: Christian Today-ին տված հարցարզույցում երաժիշտը պատմել էր, որ իր 10 ալբոմներից ամենաշատը սիրում է առաջին, դարձյալ Սուրբ Ծննդյան տոնին նվիրված ալբոմը, որը ձայնագրել է 6 տարի առաջ: Առաջին ալբոմը և նոր ալբոմը [...]

By |2015-11-11T13:40:46+04:00November 11th, 2015|Նորություններ|0 Comments

Տորոնտոյի քաղաքապետարանը արգելել է անցկացնել քրիստոնեական երաժշտական փառատոն

LifeSiteNews-ի տեղեկացմամբ`Կանադայի Տորոնտո քաղաքի իշխանությունները <<Voices of the Nations>> քրիստոնեական կազմակերպությանը արգելել են 2016 թվականի օգոստոսին քաղաքի կենտրոնական հրապարակում անցկացնել ամենամյա երաժշտական փառատոնը: <<Voices of the Nations>> կազմակերպությունը արդեն 5 տարի կազմակերպում է այդ փառատոնը: Վերջինը կայացել է ընթացիկ տարվա օգոստոսի 1-ին: Տորոնտոյի քաղաքապետարանը փառատոնի ժամանակ հնչող Հիսուս Քրիստոսին փառաբանող երգերը դիտարկում է որպես հոգեորսություն, [...]

By |2015-11-12T13:13:46+04:00November 11th, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top