Պակիստանի Լահոր քաղաքում քրիստոնյա ակտիվիստ, <<Legal Evangelical Association Development>> քրիստոնեական կազմակերպության անդամ, իրավապաշտպան Ասլամ Մալիհի վրա կրակել են հրազենից, ինչի հետևանքով նա վիրավորվել է ոտքից: Մալիհը անվճար իրավաբանական օգնություն է տրամադրում աղքատ քրիստոնյաներին: Նա հարձակման էր ենթարկվել 4 մուսուլմանների կողմից: Սկզբում այդ մարդիկ պահանջել էին, որպեսզի Մալիհը հետ վերցնի քրիստոնյաներից մեկի դեմ իրականացված բռնարարքի վերաբերյալ ոստիկանություն ներկայացրած բողոքը: Սակայն իրավաբանը մերժել էր, որից հետո նրա վրա կրակել էին: Սա քրիստոնյա իրավապաշտպանների վրա հարձակման երկրորդ դեպքն է Լահորում: Չնայած հարձակումներին և սպառնալիքներին <<Legal Evangelical Association Development>> կազմակերպության անդամները շարունակելու են պայքարը քրիստոնյաների նկատմամբ կատարվող խտրականությունների և անօրինական ճնշումների դեմ: