Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված Ռուս ուղղափառ եկեղեցին կոչ է արել եզրահանգումներ անել և համախմբվել ահաբեկչության դեմ պայքարելու համար: <<Շատ ենք ցավում և ափսոսում մարդկանց համար: Սակայն տեղի ունեցածը ոչ միայն վշտանալու պատճառ է, այլ նաև խորհելու: Պետք է մեզ հարց տանք, իսկ այս ամենը արդյոք դաս չի բոլորիս համար,կարող է Եվրոպան նախկինի պես ապրել: Սա վերաբերում է նաև Ռուսաստանին >>-հայտարարել էր Ռուս եկեղեցու Սինոդի հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար, ավագ քահանա Վսևոլոդ Չապլինը Մոսկվայի հոգևոր ակադեմիայում կայացած կոնֆերանսի ժամանակ: <<Ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է համախմբում` հոգևոր և բարոյական: Մենք պետք է գիտակցենք, որ կրոնական –հասարակական գործընթացներում առկա են բարություն և չարություն, կան բարոյական և անբարոյական հայացքներ, կան հանցավոր համոզմունքներ և հայացքներ>>- նշել էր քահանան: