Եգիպտոսում արձագանքել են ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածու Բեն Կարսոնի այն հայտարարությանը, համաձայն որի եգիպտական բուրգերը հացահատիկի պահեստներ են եղել կառուցված Հովսեփի կողմից: << Այդ տեսությունը նույնիսկ մեկնաբանության արժանի չի>>-ասել էր Եգիպտոսի հնության հարցերով նախարար Մահմուդ Ադ Դամաթին: Նախարարության մեկ այլ պաշտոնյա Մահմուդ Աֆիֆը հայտարարել էր.<<Բազմաթիվ մարդիկ փորձում են ապացուցել, որ բուրգերը դամբարաններ չեն: Միգուցե նման հայտարարություններ են անում ինքնագովազդի համար, ինչպես Կարսոնը, ով նույնիսկ հնագետ չի: Նա հայտարարել է, որ բուրգերում հացահատիկ են պահել, սակայն անհասկանալի է,թե ինչ հիմքեր ունի նման կարծիքը