Եկեղեցու շենքը վերադարձրել են ավետարանական համայնքին
Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքի քաղաքապետարանի որոշմամբ ավետարանական եկեղեցու շենքը, որպես սեփականություն հանձնել են Ավետարանական-լյութերական եկեղեցուն: Եկեղեցին կառուցվել է 200 տարի առաջ բողոքական համայնքի անդամների միջոցներով: Հեղափոխությունից հետո այն դարձել էր պետության սեփականությունը: 1994 թվականից լյութերական համայնքը տաճարում վերսկսել է ծառայությունները: Այս ընթացքում համայնքի անդամները վերանորոգման աշխատանքներ են կատարել եկեղեցում: Այդ հարցում նրանց մեծ օգնություն է ցուցաբերել
Բանակցություններ են ընթանում Վատիկանի և Չինաստանի միջև
Իտալական լրատվամիջոցների համաձայն` Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը հաստատել է, որ Սուրբ Գահի և Չինաստանի կառավարության միջև նոր բանակցություններ են ընթանում: Պետքարտուղարի խոսքով Վատիկանի պատվիրակությունը Պեկին էր մեկնել դեռևս հոկտեմբերի սկզբին: Պիետրո Պարոլինը բանակցային գործընթացի զարգացումը շատ դրական էր համարել: << Բանակցությունները հարաբերությունների նորմալացման գործընթացի մի մասն է>>-ասել էր կարդինալը:
Թուրքիայում քրիստոնեության վերաբերյալ գիրք են տպագրել, որը նախատեսված է մուսուլմանների համար
Թուրքիայում ուղղափառ, կաթոլիկ, հայկական, սիրիա-յակովիտյան և ավետարանական քրիստոնեական համայնքների ներկայացուցիչները հավաքվել էին Կոստանդնուպոլսի պատրիարքարանում <<Քրիստոնեության հիմնական սկզբունքները>> գրքի շնորհանդեսին: Գիրքը նախատեսված է մուսուլման ընթերցողի համար: << Մեր պարտքն է մուսուլման մեր քույրերին և եղբայրներին ճշմարիտ տեղեկություններ տալ քրիստոնեության մասին, որի ներկայությունը այս հողում դարերի պատմություն ունի>>-հայտարարել էր Պատրիարք Բարդուղիմեոսը: Նրա խոսքով գրքի վրա կատարված աշխատանքը
Հռոմի Պապը ցավակցել է Ռուսաստանի նախագահին և ժողովրդին
Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը ցավակցություն է հայտնել ռուսական ուղևորատար ինքնաթիռի աղետի առիթով: Նա խորը վշտով է ընդունել այդ լուրը: Սուրբ Գահի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Պապի անունից Ռուսաստանի նախագահին ցավակցական հեռագիր է ուղարկել Վատիկանի պետքարտուղար Պիետրո Պարոլինը: Հեռագրում Պապը ցավակցել է Ռուսաստանի նախագահին և ժողովրդին: Ֆրանցիսկ I-ը հայտնել է, որ աղոթում է զոհվածների համար
Իտալիայում նշել են <<Բոլոր սրբերի օրը>> քրիստոնեական տոնը
Հելոուինի տոնակատարության օրերին Իտալիայի քաղաքներում կազմակերպել էին մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեին վերականգնել << Բոլոր սրբերի օրը>> քրիստոնեական տոնը: Հռոմում նոյեմբերի 1-ի գիշերը վհուկների և ուրվականների երթի փոխարեն կազմակերպել էին <<սրբերի գիշերը>>, որի ժամանակ մասնակիցները խոստովանություն էին անցել և բարի գործեր կատարել անօթևաններին օգնելու համար: Հոկտեմբերի 31-ի երեկոյան Միլանի տարբեր շրջաններում պատանիները և երիտասարդները
Ռուս ուղղափառ եկեղեցին և Բիլլի Գրեհեմի անվան ավետարանական ասոցիացիան միջազգային կոնֆերանս են կազմակերպելու
Ռուս ուղղափառ եկեղեցին և Բիլլի Գրեհեմի անվան ավետարանական ասոցիացիան ծրագրել են միջազգային կոնֆերանս կազմակերպել, որում քննարկելու են քրիստոնյաների հալածանքների խնդիրը: Մամուլի ասուլիսի ժամանակ համատեղ նախագծի մասին պատմել է ասոցիացիայի նախագահ Ֆրանկլին Գրեհեմը, ով աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում: Նրա խոսքով` Պատրիարք Կիրիլի և Մոսկվայի Սինոդի արտաքին կապերի բաժնի ղեկավար, միտրոպոլիտ Իլարիոնի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել
Մորգան Ֆրիմանը ցանկանում է ավելի շատ իմանալ Աստծո մասին
Հոլիվուդի հայտնի դերասան, << Օսկար>>-ի և <<Ոսկե գլոբուս>> -ի մրցանակակիր Մորգան Ֆրիմանը հայտարարել է, որ ցանկանում է ավելի շատ իմանալ Արարչի մասին: 78-ամյա Ֆրիմանը ընդունել է National Geographic հեռուստաալիքի հրավերը` վարելու << Աստծո պատմություն>> նոր վավերագրական ֆիլմը: Դերասանը հույս ունի, որ այս աշխատանքը իրեն կօգնի ավելի շատ բան իմանալ Աստծո մասին: Ֆիլմը նվիրված է կրոնի բազմադարյան
Պատրիարք Կիրիլ.աղոթենք, որպեսզի մարդկանց սրտերում սեր և կարեկցանք առաջանան
Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը նոյեմբերի 1-ին Մոսկվայի Չեռնիգովյան վանքում պատարագ էր մատուցել, որից հետո աղոթել էր ռուսական ինքնաթիռի աղետի զոհերի համար: Արարողությունից հետո Պատրիարքը հովվական խոսքով դիմել էր հավատացյալներին` կոչ անելով աղոթել բոլոր զոհերի համար: Իր խոսքում Ռուս եկեղեցու առաջնորդը անդրադարձել էր մայրաքաղաքի որոշ ակումբներում Հելոուինի տոնը նշելու փաստին: <<Նախագահի կարգադրությամբ երկրում սուգ
Հորդանանում քարայր են գտել, որտեղ հավանական է ապրել են Հիսուսի աշակերտները
Հորդանանում քրիստոնեական հինավուրց տաճարներից մեկի տակ գտել են ավելի հին ժամանակների քարայր: Հորդանանցի հնագետները հաստատում են, որ այնտեղ ապրել են և թշնամիներից թաքնվել Հիսուս քրիստոսի 70 աշակերտները: Այս մասին տեղեկացնում է ТСН-ը: Տեսարժան այդ վայրը գտնվում է Հորդանանի հյուսիսում, Սիրիայի սահմանին մոտ գտնվող Ռիհաբ քաղաքում: Ոչ մեծ տարածքում հնագետները պեղել են 33 եկեղեցիների մնացորդներ: Բաց