Հոլիվուդի հայտնի դերասան, << Օսկար>>-ի և <<Ոսկե գլոբուս>> -ի մրցանակակիր Մորգան Ֆրիմանը հայտարարել է, որ ցանկանում է ավելի շատ իմանալ Արարչի մասին: 78-ամյա Ֆրիմանը ընդունել է National Geographic հեռուստաալիքի հրավերը` վարելու << Աստծո պատմություն>> նոր վավերագրական ֆիլմը: Դերասանը հույս ունի, որ այս աշխատանքը իրեն կօգնի ավելի շատ բան իմանալ Աստծո մասին: Ֆիլմը նվիրված է կրոնի բազմադարյան պատմությանը, տարբեր ժողովուրդների ծիսակատարություններին, ինչպես նաև հավատքի և աստվածճանաչողության հարցերին: Մորգան Ֆրիմանը նկարահանող խմբի հետ ճանապարհորդում է: Նկարահանումները կատարվում են Եգիպտոսում, Իսրայելում, Գվատեմալայում, Թուրքիայում և Հնդկաստանում: Ֆիլմի պրեմիերան կայանալու է հաջորդ տարվա ապրիլին: Հոկտեմբերի վերջին դերասանը Իսրայելում էր եղել, այցելել էր Տիրոջ գերեզմանի եկեղեցին, Լացի պատը, հանդիպել էր հրեա հոգևորականների հետ: