Հելոուինի տոնակատարության օրերին Իտալիայի քաղաքներում կազմակերպել էին մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեին վերականգնել << Բոլոր սրբերի օրը>> քրիստոնեական տոնը: Հռոմում նոյեմբերի 1-ի գիշերը վհուկների և ուրվականների երթի փոխարեն կազմակերպել էին <<սրբերի գիշերը>>, որի ժամանակ մասնակիցները խոստովանություն էին անցել և բարի գործեր կատարել անօթևաններին օգնելու համար: Հոկտեմբերի 31-ի երեկոյան Միլանի տարբեր շրջաններում պատանիները և երիտասարդները ներկայացումներ էին բեմադրել նվիրված քրիստոնյա սրբերի կյանքին և գործունեությանը: Իսկ Վերոնայում արդեն մի քանի տարի է Հելոուինի օրը սրբապատկերներ են փակցնում դռներին և պատուհաններին: Տաճարներում կազմակերպել են տոնական համերգներ և երեկույթներ` նվիրված << Բոլոր սրբերի օրը>> քրիստոնեական տոնին: