Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքի քաղաքապետարանի որոշմամբ ավետարանական եկեղեցու շենքը, որպես սեփականություն հանձնել են Ավետարանական-լյութերական եկեղեցուն: Եկեղեցին կառուցվել է 200 տարի առաջ բողոքական համայնքի անդամների միջոցներով: Հեղափոխությունից հետո այն դարձել էր պետության սեփականությունը: 1994 թվականից լյութերական համայնքը տաճարում վերսկսել է ծառայությունները: Այս ընթացքում համայնքի անդամները վերանորոգման աշխատանքներ են կատարել եկեղեցում: Այդ հարցում նրանց մեծ օգնություն է ցուցաբերել քաղաքապետարանը: