Իտալական լրատվամիջոցների համաձայն` Վատիկանի պետքարտուղար, կարդինալ  Պիետրո Պարոլինը հաստատել է, որ Սուրբ Գահի և Չինաստանի  կառավարության միջև նոր  բանակցություններ են ընթանում: Պետքարտուղարի խոսքով Վատիկանի  պատվիրակությունը Պեկին էր  մեկնել  դեռևս հոկտեմբերի սկզբին: Պիետրո Պարոլինը բանակցային գործընթացի զարգացումը շատ դրական էր համարել: << Բանակցությունները հարաբերությունների նորմալացման գործընթացի մի մասն է>>-ասել էր կարդինալը: