Նորություններ

Ֆ. Գրեհեմը քարոզարշավ է անցկացրել Կալիֆորնիա նահանգում

Invictory կայքի տեղեկացմամբ` մարտի 31-ին Կալիֆորնիա նահանգի մայրաքաղաք Սաքրամենթոյում Ֆրանկլին Գրեհեմի  աղոթքի և քարոզչության  արշավին մասնակցել էր ավելի քան 7500 մարդ: << Ես գնալու եմ յուրաքանչյուր նահանգ և մարտահրավեր եմ  նետելու  քրիստոնյաներին, որպեսզի նրանք  ազատ արձակեն իրենց հավատքը: Պետք չէ հավատալ միայն սեփական տանը, քարոզեք Աստվածաշունչը, կիսվեք Ավետարանով: Յուրաքանչյուրդ   կարող եք ինչ որ բան փոխել>>-հայտարարել [...]

By |2016-04-05T12:10:34+04:00April 5th, 2016|Նորություններ|0 Comments

Ա. Պրոկոպչիկ. հավատում եմ  մուսուլմանների արթնությանը

Լոս - Անջելեսի <<Ռուս բողոքական եկեղեցու>> հովիվ Ալեքս Պրոկոպչիկը  մեկնաբանել է Պակիստանում քրիստոնյաների դեմ կատարված ահաբեկչությունը, որի արդյունքում զոհվել է 72 մարդ, այդ թվում 29 երեխա: <<Այն ինչ տեղի է ունենում բացասաբար է  անդրադառնում բոլոր մուսուլմանների վրա: Մենք, որպես քրիստոնյաներ աղոթում ենք , որպեսզի Աստված մխիթարի զոհվածների հարազատներին, աղոթում ենք մուսուլմանական երկրներում բնակվող քրիստոնյաների պաշտպանության [...]

By |2016-04-05T13:59:17+04:00April 5th, 2016|Նորություններ|0 Comments

Ջորջիա նահանգում մերժել են հոգևորականներին պաշտպանող օրենքը

 Ամերիկյան Ջորջիա նահանգի  նահանգապետ  Նաթան Դիլը  մերժել է կրոնական ազատության վերաբերյալ օրինագիծը, համաձայն որի կրոնական   կազմակերպություններին թույլ էր տրվում  հրաժարվել համասեռամոլներին որևէ ծառայություն մատուցելուց: Հանրապետական նահանգապետ Դիլը հայտարարել էր.<< Կարծում եմ   մեր նահանգի  կրոնական համայնքին  պաշտպանելու համար պետք  չէ որևէ մեկի հանդեպ   խտրական վերաբերմունք դրսևորել, ուստի   արգելել  եմ  այդ օրինագիծը>>:  Նշենք, որ Ջորջիա նահանգի  պահպանողական [...]

By |2016-04-04T13:01:27+04:00April 4th, 2016|Նորություններ|0 Comments

Սիրիայի բանակը ազատագրել է Էլ-Կարյաթեին քրիստոնեաբնակ քաղաքը

Սիրիայի կառավարական բանակը  ռուսական  օդուժի աջակցությամբ իսլամիստ գրոհայիններից  ազատագրել է Էլ-Կարյաթեին քաղաքը, որտեղ նախկինում քրիստոնյաներ էին բնակվում: Քաղաքը գտնվում է Հոմս նահանգի հյուսիս արևմուտքում` վերջերս ազատագրված Պալմիրա հինավուրց քաղաքից  100կմ հեռավորության վրա: Իսլամիստները քաղաքը գրավել էին  անցյալ տարվա օգոստոսին: Նրանք ավերել էին  քրիստոնեական տաճարը, մանապատժի  ենթարկել  խաղաղ բնակիչների, իսկ մի քանի հարյուր բնակչի էլ, որոնց [...]

By |2016-04-04T12:56:46+04:00April 4th, 2016|Նորություններ|0 Comments

Բանգլադեշում իսլամը շարունակում է մնալ պաշտոնական կրոն

Բանգլադեշի Գերագույն դատարանը մերժել է աշխարհիկ պետություն դառնալու վերաբերյալ  հանրագիրը, որը առաջարկել էին  առաջատար քաղաքական 15 գործիչներ: Այսպիսով  իսլամը շարունակում է մնալ երկրի պաշտոնական կրոնը: Բանգլադեշը, որպես աշխարհիկ  պետություն  առաջացել է  1971թվականին` անկախանալով Պակիստանից: Սակայն 1988 թվականին Սահմանադրության մեջ կատարված փոփոխության արդյունքում  իսլամը դարձել է երկրի պաշտոնական կրոնը: Մինչ Գերագույն դատարանը քննարկում էր հանրագիրը,  բողոքի [...]

By |2016-04-04T13:03:19+04:00April 4th, 2016|Նորություններ|0 Comments

Իտալացիների միայն կեսն է իրեն կաթոլիկ համարում

Իտալական L'Unita թերթում  տպագրված սոցիալական հարցումների արդյունքների համաձայն  Իտալիայի բնակչության  կեսն է իրեն կաթոլիկ համարում:   Հարցվածների 20%-ը իրեն աթեիստ է համարում, նույն թվով մարդիկ  անորոշ են արտահայտվել  իրենց կրոնական համոզմունքների մասին: Մոտ 4%-ը  իրենց համարել են ուղղափառ կամ բողոքական , իսկ 2%-ը բուդդայականության հետևորդ: Եվ միայն 1%-ն է   հրեականության,  հինդուիզմի  և մուսուլմանության հետևորդ:

By |2016-04-04T12:54:12+04:00April 4th, 2016|Նորություններ|0 Comments

Զանգվածային ջրով մկրտություն Լիմայում

Invictory  կայքի տեղեկացմամբ Պերուի մայրաքաղաք Լիմայում Սուրբ Հարության տոնից հետո  <<Համաշխարհային միսիոներական շարժում>> (Worldwide missionary movement) եկեղեցին  ջրով մկրտել է  ավելի քան 2400 հավատացյալի:  Մկրտության արարողությունը կատարվել էր մայրաքաղաքի արվարձաններից մեկում  գտնվող ջրավազանում:  Ջրով մկրտվել ցանկացողները  նախապես անցել էին աստվածաշնչյան հիմնական ուսմունքների վերաբերյալ դասընթացներ:  Մկրտությունը կատարել էր Պերուի <<Համաշխարհային միսիոներական շարժման>>  նախագահ Ռոդոլֆո Գոնսալեսը: Նա  [...]

By |2016-04-04T12:52:29+04:00April 4th, 2016|Նորություններ|0 Comments

Չինաստանի քրիստոնյաների թիվը 100 միլիոն է 

Սուրբ Հարության տոնի օրը` մարտի  27-ին  Չինաստանի մայրաքաղաք Պեկինի կաթոլիկ  տաճարում մկրտվել է ավելի քան 100 մարդ: Քրիստոնեություն ընդունող չինացիների թիվը մեծանում է: Ամեն տարի մոտավորապես 100 հազար  չափահաս չինացիներ են մկրտվում երկրի  կաթոլիկ եկեղեցում: Հատկապես մեծ է մկրտվողների թիվը Սուրբ Ծննդյան, Հարության  տոների օրերին: Եկեղեցու տվյալներով վերջին տարիներին   միայն Հարության տոնի օրը  մկրտվում է  [...]

By |2016-04-01T12:37:16+04:00April 1st, 2016|Նորություններ|0 Comments

Վերականգնելու են հինավուրց Պալմիրա քաղաքը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիմնադրամ է ստեղծել իսլամիստ գրոհայիններից ազատագրված հինավուրց Պալմիրա քաղաքի վերականգման համար: Այս մասին տեղեկացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում  Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Էլեոնորա Միտրոֆանովան  ռուսական հեռուստաալիքին տված  հարցազրույցում:<< ՅՈՒՆԵՍԿՕ-ում ստեղծված հիմնադրամին  կամավոր գումարներ են փոխանցում  կազմակերպության անդամ երկրները Պալմիրայի  վերականգնման համար կօգտագործվեն  ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուջեից դուրս  գումարները: Ներկայումս  այդ հիմնադրամի հաշվին կա  ավելի քան  2.5 միլիոն եվրո >>- [...]

By |2016-04-01T12:36:08+04:00April 1st, 2016|Նորություններ|0 Comments

Խաղաղության քայլերթ Հալեպում

 Սուրբ Հարության տոնի օրը Անտիոքի եւ համայն Արևելքի ասորի ուղղափառ եկեղեցու Պատրիարք Մար Իգնատիոս Եփրեմ II-ի առաջնորդությամբ  խաղաղության քայլերթ էր տեղի ունեցել Սիրիայի Հալեպ քաղաքում: Այդ միջոցառումը նպատակ ուներ նաև  հանրության ուշադրությունը դարձնել իսլամիստ գրոհայինների կողմից գերևարված երկու միտրոպոլիտների`Գրիգոր Յուհան Իբրահիմի և Պողոսի ճակատագրին:  Երթին մասնակցել էին քահանաներ, վանականներ, ավելի քան 400 երիտասարդ աղջիկներ և [...]

By |2016-04-01T12:34:01+04:00April 1st, 2016|Նորություններ|0 Comments
Go to Top