Ապրիլի 16-ին Հռոմի Պապը մեկօրյա այց է կատարելու հունական Լեսբոս կղզի: Այս մասին հայտարարել է Ֆրանցիսկ I-ը Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալների հետ հանդիպման ժամանակ:<<Ես մեկնելու եմ Լեսբոս կղզի, որտեղ մեծ թվով փախստականներ կան: Կղզի եմ գնալու իմ եղբայրների` Կոստանդնուպոլսի Պատրիարք Բարդուղիմեոսի և Աթենքի արքեպիսկոպոս Իերոնիմոսի հետ : Կղզի եմ գնում, որպեսզի իմ համերաշխությունը հայտնեմ փախստականներին, կղզու բնակիչներին և ամբողջ հույն ժողովրդին, ով նման մեծահոգությամբ ընդունում է այդքան մեծ թվով փախստականների>>-հայտարարել էր Ֆրանցիսկ I-ը: Նա հրապարակում ներկա ավելի քան 22հազար հավատացյալներին խնդրել էր այցի ընթացքում աղոթել իր համար: