Սիրիայում Անտիոքի ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ Ղուկասը Ռուսաստանին խնդրել է օգնել առևանգված հոգևորականներին փնտրելու հարցում: <<Ցավոք սրտի ոչինչ չգիտենք նրանց ճակատագրի մասին: Չգիտենք, որտեղ են, ինչ են արել նրանց հետ, ողջ են, թե սպանվել են: Բացարձակապես ոչ մի ստույգ տեղեկություն չունենք>>- ասել էր միտրոպոլիտը Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ: Նա խնդրել էր աջակցել առևանգված հոգևորականների վերաբերյալ որևէ տեղեկություն իմանալու հարցում: Նշենք, որ 2013 թվականի ապրիլին Սիրիայի զինված ընդդիմադիր գրոհայինները առևանգել են Անտիոքի եկեղեցու միտրոպոլիտ Պողոսին և Ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտ Հովհաննես Իբրահիմին: Հոգևորականները վերադառնում էին Թուրքիայի հետ սահմանակից բնակավայրից, երբ նրանց ավտոմեքենան կանգնեցրել էին գրոհայինները: Վարորդին սպանել են, իսկ բարձրաստիճան հոգևորականներին առևանգել: Նրանց ճակատագրի մասին ստույգ տեղեկություններ չկան: Պարբերաբար լրատվամիջոցներում հասակասական տեղեկություններ են հայտնվում առևանգված հոգևորականների մասին: