Ռուսական լրատվամիջոցների համաձայն`Ռուս եկեղեցու սինոդի եկեղեցական արատքին կապերի բաժնի քարտուղար, ավագ քահանա Ստեփանը հանդիպել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Քննարկվել էին տարածաշրջանային հարցեր, քրիստոնյաների վիճակը և այլ խնդիրներ: << Բանակցությունների ժամանակ Բաշար Ասադը նշել է, որ Սիրիայում խաղաղ գոյակցել են բազմաթիվ կրոնական հարանվանություններ: Նախագահի խոսքով Սիրիայի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի ապագան անհնարին է և անիմաստ առանց քրիստոնյաների ներկայության>>-ասել էր քահանա Ստեփանը: Նրա խոսքով Սիրիայի նախագահը բարձր է գնահատել մերձավորարևելյան տարածաշրջանի ճգնաժամը լուծելու հարցում ռուս եկեղեցու ունեցած խաղաղարար և հումանիտար դերը, այդ թվում նաև սիրիացի քրիստոնյաներին ցուցաբերած աջակցությունը: Բաշար Ասադը Սիրիա է հրավիրել այցելել Ռուս եկեղեցու ներկայացուցչական բարձր մակարդակի պատվիրակություն: