Աթեիստական <<Կրոնից ազատ հիմնադրամի>> անդամները դատական հայց են ներկայացրել Կալիֆորնիա նահանգի Սան Բերնարդինո քաղաքի դպրոցական օկրուգի տնօրինության դեմ նիստերի ժամանակ աղոթելու համար: Դատարանը վճռել է, որ դպրոցի ղեկավարությունը որպես տուգանք պետք է վճարի 200 հազար դոլար: Նշենք, որ 2014թվականին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հայտարարել էր, որ հասարակական հավաքույթները կարելի է աղոթքով սկսել միայն այն դեպքերում, երբ դա խտրական վերաբերմունք չի համարվի կրոնական փոքրամասնությունների նկատմամբ: Սան Բերնարդինոյի դպրոցական օկրուգի տնօրինության նիստերի ժամանակ մշտապես աղոթում են և մեջբերումներ կատարում Աստվածաշնչից: Դպրոցական այդ օկրուգը միավորում է 4 բարձրագույն, 5 միջնակարգ, 21 տարրական դպրոցներ և հայտնի է իր ուսումնական առաջավոր ծրագրերով, նախաձեռնություններով և հաջողություններով: Աթեիստների ներկայացրած դատական հայցում նշված է, որ դպրոցի խորհրդի նախագահը նիստերի ժամանակ քրիստոնեություն է քարոզում: Շրջանային դատարանը վճռել էր, որ աղոթքները հակասում են սահմանադրությանը և պետք է դադարեցվեն, իսկ դպրոցական խորհուրդը պետք է << Կրոնից ազատ հիմնադրամ>>-ին վճարի 200 հազար դոլար: Դպրոցի տնօրինությունը դիմել է քրիստոնեական հայտնի իրավապաշտպան կազմակերպության օգնությանը և արդեն բողոքարկել է դատարանի վճիռը: Իրավապաշտպանների խոսքով պայքարը շարունակվում է: