Նորություններ

Զանգվածային աղոթք ԱՄՆ-ի հոգևոր փոփոխության համար

Invictory կայքի  տեղեկացմամբ` ապրիլի 9-ին  ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի Լինկոլնի անվան հուշահամալիրում  հավաքվելու են ավելի քան 30 հազար քրիստոնյա հովիվներ և ծառայությունների ղեկավարներ   միասնական աղոթելու, աղաղակելու Աստծուն  Ամերիկայի հոգևոր փոփոխության  համար:Այս միջոցառման կազմակերպիչը United Cry 2016 շարժումն է, որի ներկայացուցիչների խոսքով  ԱՄՆ-ի  մայրաքաղաքում տեղի ունեցած նման հավաքույթները ազգի համար ունեցել են  պատմական և հոգևոր  նշանակություն: Վաշինգտոնում [...]

By |2016-04-08T14:22:02+04:00April 8th, 2016|Նորություններ|0 Comments

Գազայում  հայտնաբերել են քրիստոնեական հինավուրց տաճարի ավերակներ

 Պաղեստինի Ինքնավարության  Գազա քաղաքում  հնագետները հայտնաբերել են  2-րդ դարի վերջերին կառուցված  քրիստոնեական տաճարի  ավերակներ: Այս մասին տեղեկացրել է <<Linga>>  արաբալեզու  կայքը: Ավերակները  գտել են Պաղեստինի զբոսաշրջության և հնությունների,  ինչպես նաև կրոնի հարցերով նախարարությունների աշխատակիցները: Հնությունների նախարարության  պաշտոնյա Մուհամեդ Հալլան  լրագրողներին տված հարցազրույցում ասել էր.<<Քարե մեծ  կտորները, որոնց վրա խաչեր են պատկերված պատահաբար  են գտնվել, երբ  [...]

By |2016-04-07T13:37:37+04:00April 7th, 2016|Նորություններ|0 Comments

Պատրիարք Կիրիլը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ

Մոսկվայում Ռուս եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլը հանդիպել էր Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան  Լորի Բրիսթոուի հետ: Պատրիարքը հույս էր հայտնել,  որ  Անգլիկան եկեղեցին կաջակցի  քրիստոնյաների հալածանքների դեմ պայքարում:  <<Կոնկրետ խնդիրը, որ  մենք ցանկանում ենք  լուծել  Անգլիկան եկեղեցու և աշխարհի մյուս քրիստոնեական եկեղեցիների հետ միասին` դա  քրիստոնյաների պաշտպանությունն է: Այն, ինչ  որ կատարվում է Մերձավոր Արևելքում , [...]

By |2016-04-07T13:39:48+04:00April 7th, 2016|Նորություններ|0 Comments

Նեպալում Սուրբ Ծնունդը  դուրս են բերել  ազգային տոների ցուցակից

Asinews-ի համաձայն`Նեպալի կառավարությունը որոշում է ընդունել  Սուրբ Ծննդյան տոնը  հանել երկրի ազգային տոների ցուցակից: Այս որոշման դեմ բողոքում են  կաթոլիկ և բողոքական քրիստոնյաները, ովքեր կազմում են Նեպալի բնակչության 1.5%-ը: <<Մենք ստիպված էինք ընդունել այս որոշումը և դրանով նպատակ չունենք  ոտնահարել քրիստոնյաների իրավունքը: Այդ կերպ ցանկանում ենք  վերահսկել  հասարակական տոների ավելի ու ավելի մեծացող քանակը: Կառավարությունը [...]

By |2016-04-07T13:30:36+04:00April 7th, 2016|Նորություններ|0 Comments

Նոր հարցումներ ԱՄՆ-ում

The Washington  Times  թերթի համաձայն ամերիկյան  հետազոտական LifeWay Research կազմակերպության անցկացրած հարցումները ցույց են տվել, որ քրիստոնյաների համար ԱՄՆ-ում բնակվելը  ավելի ու ավելի անհարմարավետ է  դառնում: Ամերիկացիների 63%-ի կարծիքով   ԱՄՆ-ում քրիստոնյաները  բախվում են աճող  անհանդուրժողականության հետ, իսկ  կրոնական ազատությունը նվազել է: Մեծացել է այն ամերիկացիների թիվը, որոնց կարծիքով  <<քրիստոնյաները շատ են բողոքում>> իրենց հանդեպ  ոչ [...]

By |2016-04-07T13:28:04+04:00April 7th, 2016|Նորություններ|0 Comments

Թենեսի նահանգի սենատը Աստվածաշունչը  ճանաչել է պաշտոնական գիրք

Ամերիկյան  Թենեսի նահանգի օրենսդրական  ժողովը`սենատը  Աստվածաշունչը հռչակել է  նահանգի պաշտոնական գիրք: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը: Օրինագծի օգտին քվեարկել են 19 սենատորներ, դեմ` 8-ը: Օրինագծի հաստատմանը հատկապես դեմ էր հանդես եկել  նահանգի գլխավոր դատախազը: Նրա խոսքով այդ օրենքը  հակասում է երկրի Սահմանադրությանը, համաձայն որի օրենքով  արգելվում է նախապատվություն տալ որևէ    կրոնական կազմակերպության: Իսկ օրինագծի [...]

By |2016-04-06T12:32:38+04:00April 6th, 2016|Նորություններ|0 Comments

Հնդկաստանում շարունակվում են բռնությունները քրիստոնյաների նկատմամբ

<<Fides>> գործակալության տեղեկացմամբ Հնդկաստանի Չաթիսգարհ  նահանգում ավելի քան 40 հինդուիստ  ծայրահեղականներ  ներխուժել էին հիսունական քրիստոնյաների աղոթքատուն: Նրանք ընդհատել էին ծառայությունը, սպառնացել  քրիստոնյաներին  և իրենց հետ տարել էին Աստվածաշնչերը: Հնդիկ քրիստոնյաների  համաշխարհային խորհրդի նախագահ  Սաջան Ջորջը ասել էր.<< Չաթիսգարհ նահանգը առաջին տեղում է արմատական հինդուիստների թվով, ովքեր  փորձում են խեղդել  կրոնական ազատությունը>>: Կաթոլիկ եկեղեցու  նախաձեռնությամբ ապրիլի [...]

By |2016-04-06T12:29:51+04:00April 6th, 2016|Նորություններ|0 Comments

Վատիկանը դատապարտել է Եվրամիության և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնությունը

Վատիկանը խստորեն  քննադատել է փախստականների վերաբերյալ Եվրամիության և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնությունը: <<Այդ համաձայնությունը փաստացի  մերժում է գաղթելու իրավունքը>>-հայտարարել էր  Գաղթականների նկատմամբ հոգատարության հարցերով  պապական խորհրդի  նախագահ, կարդինալ Անտոնիո Մարիա Վելիոն: << Վատիկանի ռադիո>>-ում ունեցած իր ելույթում  նա դատապարտել էր փախստականների  արտաքսումը Եվրոպայի երկրներից և անդրադարձել էր այն դժվարություններին, որոնց առաջ կկանգնեն  իրենց երկրներից  [...]

By |2016-04-06T12:27:29+04:00April 6th, 2016|Նորություններ|0 Comments

Քենիայում հետմահու պարգևատրել են քրիստոնյաներին պաշտպանելու համար զոհված  մուսուլմանին

Քենիայի նախագահ Ուհուրու Քենյատան  հետմահու պարգևի  է արժանացրել  մուսուլման ուսուցիչ Սալահ Ֆարահին, ով զոհվել է` պաշտպանելով քրիստոնյաներին <<Աշ Շաբաբ>> խմբավորման գրոհայինների հրազենային կրակոցներից: : Նախորդ տարվա  դեկտեմբերին  Քենիայի Մանդերա քաղաքում  իսլամիստները  հարձակվել էին ավտոբուսի վրա, որում գտնվել էր Սալահ Ֆարահը: Գրոհայինները  մուսուլման ուղևորներին կարգադրել էին   առանձնանալ քրիստոնյաներից, սակայն մի քանի մուսուլման ուղևորներ, այդ թվում Ֆարահը, [...]

By |2016-04-05T12:19:41+04:00April 5th, 2016|Նորություններ|0 Comments

Կաթոլիկ եպիսկոպոսները կոչ են արել արգելել հղիության արհեստական ընդհատումները 

Լեհաստանի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսը հանդես է եկել հայտարարությամբ, որում կառավարությանը կոչ է արվում  ամբողջովին արգելել հղիության արհեստական ընդհատումները:<< Լեհաստանի քրիստոնեություն ընդունելու  1050- ամյակի կապակցությամբ  մենք խնդրում ենք բոլոր բարի կամքի տեր մարդկանց , հավատացյալներին և անհավատներին միջոցներ ձեռնարկել  չծնված երեխաների իրավական լիակատար պաշտպանության համար>>-ասված է հայտարարությունում, որը հրապարակվել է Կոնֆերանսի պաշտոնական կայքում: Կաթոլիկ բարձրաստիճան հոգևորականները  [...]

By |2016-04-05T12:18:15+04:00April 5th, 2016|Նորություններ|0 Comments
Go to Top