Նորվեգիայի Լյութերական եկեղեցու Գերագույն սինոդը հրապարակել է պսակադրության արարողության վերաբերյալ լրացուցիչ փաստաթուղթ, որով քահանաներին թույլատրվում է պսակադրել միասեռ զույգերին: Այս փաստաթուղթը ընդունվել է 20 տարի տևած աստվածաբանական բուռն վեճերից հետո: Կողմ է քվեարկել սինոդի 115 պատգամավորներից 88-ը: Նշենք, որ Նորվեգիայի Լյութերական եկեղեցում միասեռ զույգերին պսակադրելուն դեմ են հոգևորականների և հավատացյալների մի մասը: Սա հաշվի առնելով ընդունված փաստաթուղթը քահանաներին, ովքեր դեմ են միասեռ ամուսնություններին իրավունք է տալիս հրաժարվել միասեռ զույգերին պսակադրելուց: