Նորություններ

Սաուդիան Արաբիայի հոգևոր առաջնորդները Ռուսաստանի դեմ ջիհադի կոչ են անում

Reuters գործակալության համաձայն` Սաուդյան Արաբիայի  մուսուլման 53 հոգևոր առաջնորդներ համացանցում   ջիհադի կոչ են տարածել, համաձայն որի  մուսուլմանական երկրները պետք է   սրբազան պատերազմ հայտարարեն Սիրիային, Իրանին և Ռուսաստանին:  Հոգևոր առաջնորդները  կոչ են անում բարոյական,  քաղաքական և ռազմական օգնություն տրամադրել  Սիրիայում կռվող իսլամիստներին, որոնց անվանում են <<Սիրիայի սուրբ զինվորներ>>:  <<Եթե նրանք պարտություն կրեն, ապա հերթը կհասնի սունի [...]

By |2015-10-06T13:20:33+04:00October 6th, 2015|Նորություններ|0 Comments

Իսրայելում ավարտվել է քրիստոնեական դպրոցների գործադուլը

Իսրայելում ավարտվել է քրիստոնեական 47 դպրոցների երեք շաբաթ տևած գործադուլը: Դպրոցներ են վերադարձել մանկավարժները և 33 հազար աշակերտները:  Իսրայելում  քրիստոնեական դպրոցների հարցերով զբաղվող բաժինը և կրթության նախարարությունը ընդառաջ են գնացել քրիստոնյա ծնողներին: Երուսաղեմի պատրիարքության ներկայացուցիչ, մոնսինյոր Մարկուցոյի  խոսքով` քրիստոնեական դպրոցների նկատմամբ խտրական վերաբերմունքի դեմ բողոքող  ծնողների և մանկավարժների ձայնը  լսվել է: <<Հնարավոր եղավ համաձայնության հասնել  [...]

By |2015-10-06T13:18:44+04:00October 6th, 2015|Նորություններ|0 Comments

Միլիոնավոր երեխաներ  փախստական են դարձել

Զինված բախումների և անկայում իրավիճակների պատճառով  Աֆղանստանից, Սիրիայից,  Սոմալիից, Սուդանից ավելի քան  4 միլիոն երեխաներ փախստական են դարձել: ՄԱԿ-ի լրատվական կենտրոնի տեղեկացմամբ` ՅՈՒՆԻՍԵՖ-ը  մտահոգություն է հայտնել, որ  զինված ընդհարումների շրջաններում երեխաների կյանքը վտանգվում է ամեն օր: Նրանց սպանում են,  հաշմանդամ դարձնում, առևանգում և հավաքագրում մահապարտ դարձնելու նպատակով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել էր, [...]

By |2015-10-06T13:17:14+04:00October 6th, 2015|Նորություններ|0 Comments

Իսլամիստ գրոհայինների  շարքերում խուճապ է

Արաբական  լրատվամիջոցների համաձայն  Սիրիայի Դերաա նահանգում <<Իսլամական պետության>>  մոտ  450 գրոհայիններ և  սիրիացի 250 քաղաքացիներ, ովքեր մեղադրվում են իսլամիստներին աջակցելու համար, զենքերը վայր են դրել և հանձնվել են  Սիրիայի պաշտպանության բանակին: Ռուսաստանի Գլխավոր շտաբի տվյալներով   <<Իսլամական պետություն>>  խմբավորման դիրքերին ռուսական ռազմական օդուժի թիրախային հարվածների հետևանքով  խուճապ է սկսվել գրոհայինների շարքերում: Նրանք զանգվածաբար լքում են իրենց [...]

By |2015-10-05T12:32:41+04:00October 5th, 2015|Նորություններ|0 Comments

Հերթական սկանդալը Կաթոլիկ եկեղեցում

Հերթական սկանդալն է Կաթոլիկ եկեղեցում:  Լեհ բարձրաստիճան քահանա, 42-ամյա Քշիշտոֆ Խարամզան  հայտարարել է իր ոչ ավանդական սեռական ուղղվածության մասին: Նա աշխատում էր Վատիկանի Հավատքի Կոնգրեգացիայում և զբաղեցնում էր Միջազգային աստվածաբանական հանձնաժողովի երկրորդ քարտուղարի պաշտոնը: Խարամզան հոկտեմբերի 3-ին մամուլի ասուլիս էր հրավիրել, որում մասնավորապես հայտարարել էր, որ իր նմանները շատ են կաթոլիկ եկեղեցում, սակայն ոչ բոլորը [...]

By |2015-10-05T12:31:13+04:00October 5th, 2015|Նորություններ|0 Comments

Վատիկանում սկսվել է  ընտանիքի հարցերին նվիրված համաժողովը

Հոկտեմբերի 4-ին  Վատիկանում սկսվել է  Հռոմեական կաթոլիկ եկեղեցու  եպիսկոպոսների համաժողովը, որը նվիրված է  ընտանիքի դերին եկեղեցում և ժամանակակից աշխարհում: Սինոդը սկսվել էր հանդիսավոր պատարագով, որը մատուցել էր Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը: Պապը  խոսել էր  մարդկանց կյանքում ընտանիքի կարևոր նշանակության մասին:<<Աստված մարդուն ստեղծել է ոչ թե միայնակ և տխուր ապրելու, այլ երջանիկ կյանքի համար, որպեսզի  կյանքի [...]

By |2015-10-05T12:29:56+04:00October 5th, 2015|Նորություններ|0 Comments

Որբ երեխաների համար համաշխարհային աղոթքի օր

Նոյեմբերի 8-ը  <<Որբ երեխաների համար աղոթքի>> համաշխարհային օրն է: Այդ օրը հազարավոր եկեղեցիներ ամբողջ աշխարհում  աղոթելու են  որբերի համար: Միջոցառումը անցկացվում է  նոյեմբերի առաջին կամ երկրորդ կիրակի օրը: Յուրաքանչյուր եկեղեցի ինքն է որոշում, թե ինչպիսի միջոցառումներ անցկացնի: <<Սովորաբար կիրակնօրյա ծառայությունների ժամանակ հատուկ աղոթքներ են բարձրացվում, կազմակերպում են  համերգներ,  աղոթքի հավաքույթներ, հանդիպումներ, երիտասարդական  միջոցառումներ և այլն: [...]

By |2015-10-05T12:28:40+04:00October 5th, 2015|Նորություններ|0 Comments

Սիրիացի արքեպիսկոպոսը մտահոգված է

Սիրիայի կաթոլիկ արքեպիսկոպոս Ժակ Բեհնան Հինդոն խիստ մտահոգված է  ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնի այն հայտարարությամբ, որ ռուսական ռազմական օդուժը չի  ռմբակոծում  իսլամիստների դիրքերը, իսկ սիրիացի այսպես կոչված ապստամբներին պատրաստում է ԱՄՆ-ի Կենտրոնական Հետախուզական Վարչությունը  (ԿՀՎ):  <<Վերջերս ամերիկացի սենատոր Մաքքեյնը  զայրացել էր, որ ռուսական օդուժը ռմբակոծում է ոչ այնքան <<Իսլամական պետության>> դիրքերը, որքան   ԿՀՎ-ի կողմից պատրաստված  [...]

By |2015-10-05T12:27:02+04:00October 5th, 2015|Նորություններ|0 Comments

Հունաստանում մկրտել են գնչու երեխաների

Սեպտեմբերի վերջին   Հունաստանում միտրոպոլիտ Իգնատիոսը  մկրտել է   արևմտյան գնչուների  ռոմա համայնքին պատկանող 33 երեխաների: Մկրտությունը կատարվել էր  երեխաների ցանկությամբ:  Նրանք իրենց ուրախությունը կիսում էին ծնողների և հարազատների հետ: Նշենք, որ Հունաստանի Ալիվերի շրջանի գնչուական այս համայնքում միսիոներական աշխատանքներ են  տանում Հույն Ուղղափառ եկեղեցու Դիմիտրիադի թեմի անդամները: Հույն հոգևորականները հետևողականորեն  օգնում են  գնչուների սոցիալական ադապտացմանը,  երիտասարդության [...]

By |2015-10-02T13:27:36+04:00October 2nd, 2015|Նորություններ|0 Comments

Հակահրեականությունը աճել է Եվրոպայում  

The Associated Press –ի համաձայն` Եվրամիության միջգերատեսչական հարաբերությունների և օրենքի գերակայության հարցերով  կոմիսար Ֆրանս Թիմերմանսը  լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել էր, որ  խիստ անհանգստացած է Եվրոպայում հակահրեական տրամադրությունների կտրուկ աճով, որը արտահայտվում է  հրեաների հանդեպ սպառնալիքներով, ինչպես նաև ֆիզիկական  բռնություններով: << Վերջին տարիներին մենք տեսնում ենք թե ինչպես  է Եվրոպայում դարձյալ գլուխ  բարձրացնում  հինավուրց հրեշը` հակահրեականությունը: [...]

By |2015-10-02T13:26:20+04:00October 2nd, 2015|Նորություններ|0 Comments
Go to Top