The Associated Press –ի համաձայն` Եվրամիության միջգերատեսչական հարաբերությունների և օրենքի գերակայության հարցերով կոմիսար Ֆրանս Թիմերմանսը լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել էր, որ խիստ անհանգստացած է Եվրոպայում հակահրեական տրամադրությունների կտրուկ աճով, որը արտահայտվում է հրեաների հանդեպ սպառնալիքներով, ինչպես նաև ֆիզիկական բռնություններով: << Վերջին տարիներին մենք տեսնում ենք թե ինչպես է Եվրոպայում դարձյալ գլուխ բարձրացնում հինավուրց հրեշը` հակահրեականությունը: Նախկինում ես չէի պատկերացնում, որ դա հնարավոր է , սակայն այժմ դա իրողություն է: Սա անընդունելի է>>-ասել էր կոմիսարը և հավելել.<< Եվրոպայի համար շատ կարևոր է, որպեսզի հրեական համայնքն իրեն անվտանգ զգա, զգա իրեն, ինչպես իր տանը>>: Նշենք, որ Եվրամիության մարդու իրավունքների գործակալության տվյալներով հակահրեականությունը իրողություն է դարձել Եվրոպայի շատ երկրներում, իսկ Եվրամիության անդամ երկներում քաղաքական մի շարք կուսակցություններ չեն թաքցնում իրենց հակահրեական հայացքները: