Զինված բախումների և անկայում իրավիճակների պատճառով Աֆղանստանից, Սիրիայից, Սոմալիից, Սուդանից ավելի քան 4 միլիոն երեխաներ փախստական են դարձել: ՄԱԿ-ի լրատվական կենտրոնի տեղեկացմամբ` ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգություն է հայտնել, որ զինված ընդհարումների շրջաններում երեխաների կյանքը վտանգվում է ամեն օր: Նրանց սպանում են, հաշմանդամ դարձնում, առևանգում և հավաքագրում մահապարտ դարձնելու նպատակով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել էր, որ համաշխարհային հանրությունը պետք է պաշտպանի փախստականների կյանքը, անվտանգ պայմաններ ստեղծի նրանց համար և թույլ չտա խտրական վերաբերմունք: