Սեպտեմբերի վերջին Հունաստանում միտրոպոլիտ Իգնատիոսը մկրտել է արևմտյան գնչուների ռոմա համայնքին պատկանող 33 երեխաների: Մկրտությունը կատարվել էր երեխաների ցանկությամբ: Նրանք իրենց ուրախությունը կիսում էին ծնողների և հարազատների հետ: Նշենք, որ Հունաստանի Ալիվերի շրջանի գնչուական այս համայնքում միսիոներական աշխատանքներ են տանում Հույն Ուղղափառ եկեղեցու Դիմիտրիադի թեմի անդամները: Հույն հոգևորականները հետևողականորեն օգնում են գնչուների սոցիալական ադապտացմանը, երիտասարդության համար կազմակերպում են մարզական, մշակութային միջոցառումներ և իրականացնում են կրթական ծրագրեր: Միտրոպոլիտ Իգնատիոսի խոսքով համայնքում շարունակվելու են հոգևոր աշխատանքները, հատուկ ուշադրություն է հատկացվելու երիտասարդներին և ընտանիքներին: