Սիրիայի կաթոլիկ արքեպիսկոպոս Ժակ Բեհնան Հինդոն խիստ մտահոգված է  ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնի այն հայտարարությամբ, որ ռուսական ռազմական օդուժը չի  ռմբակոծում  իսլամիստների դիրքերը, իսկ սիրիացի այսպես կոչված ապստամբներին պատրաստում է ԱՄՆ-ի Կենտրոնական Հետախուզական Վարչությունը  (ԿՀՎ):  <<Վերջերս ամերիկացի սենատոր Մաքքեյնը  զայրացել էր, որ ռուսական օդուժը ռմբակոծում է ոչ այնքան <<Իսլամական պետության>> դիրքերը, որքան   ԿՀՎ-ի կողմից պատրաստված  սիրիացի ապստամբների: Ինձ  խիստ մտահոգել են այդ խոսքերը: Դա նշանակում է, որ Բաշար Ասադի  դեմ մղվող պատերազմին մասնակցում  է նաև ԿՀՎ-ն>>-հայտարարել  էր արքեպսիկոպոսը և շարունակել.<<Արևմտյան քարոզչությունը  շարունակում է  խոսել այսպես կոչված ոչ ծայրահեղական ապստամբների մասին, սակայն իրականում նման բան գոյություն չունի: Այս ամենը խիստ անհագստացնում է: Այդ գերտերությունը  բողոքում է, որ ռուսները  հարվածում են Ալ Քաիդային Սիրիայում: Փաստորեն ստացվում է, որ Ալ Քաիդան դարձել է  ԱՄՆ-ի դաշնակիցը միայն այն բանի համար, որ  Սիրիայում Ալ Քաիդային այլ կերպ են  անվանում: Նրանք փորձում են խաբել մեզ և մեր հիշողությանը>>:  Ավարտելով իր խոսքը արքեպիսկոպոս Հինդոն ասել էր. <<Սիրիացիները պետք է որոշեն, Բաշար Ասադը հեռանա իշխանությունից, թե ոչ այլ ոչ  թե <<Իսլամական պետությունը>> կամ Արևմուտքը: Եթե Ասադը հեռանա, ապա Սիրիայում կկատարվի այն, ինչ Լիբիայում>>: