Նոյեմբերի 8-ը <<Որբ երեխաների համար աղոթքի>> համաշխարհային օրն է: Այդ օրը հազարավոր եկեղեցիներ ամբողջ աշխարհում աղոթելու են որբերի համար: Միջոցառումը անցկացվում է նոյեմբերի առաջին կամ երկրորդ կիրակի օրը: Յուրաքանչյուր եկեղեցի ինքն է որոշում, թե ինչպիսի միջոցառումներ անցկացնի: <<Սովորաբար կիրակնօրյա ծառայությունների ժամանակ հատուկ աղոթքներ են բարձրացվում, կազմակերպում են համերգներ, աղոթքի հավաքույթներ, հանդիպումներ, երիտասարդական միջոցառումներ և այլն: Յուրաքանչյուր միջոցառում նպատակ ունի հավատացյալներին հիշեցնել Աստծո կոչի մասին` հոգ տանել որբերին >>-հայտարարել են կազմակերպիչները: Նշենք, որ որբերի համար աղոթելու ավանդույթը սկիզբ է առել Զամբիայում: Կիրակնօրյա ծառայության ժամանակ հովիվներից մեկը, ով զբաղվում էր որբ երեխաների պաշտպանությամբ, կոչ էր արել միաբանվել աղոթքում և օգնել որբերին: Մարդիկ, ովքեր իրենք էլ կարիքի մեջ էին, բերել էին գումարներ, սնունդ, հագուստ: Այդ եկեղեցում ներկա ամերիկացի հյուրը այնքան էր ազդվել և տպավորվել, որ որբերի համար աղոթքի գաղափարը տարածեց Ամերիկայում: 2003թվականից սկսեցին նշել այդ օրը, որպես Որբերի համար համաշխարհային աղոթքի օր: Ներկայումս աղոթքի օրը անցկացվում է ավելի քան 70 երկրներում