Հոկտեմբերի 4-ին Վատիկանում սկսվել է Հռոմեական կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների համաժողովը, որը նվիրված է ընտանիքի դերին եկեղեցում և ժամանակակից աշխարհում: Սինոդը սկսվել էր հանդիսավոր պատարագով, որը մատուցել էր Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը: Պապը խոսել էր մարդկանց կյանքում ընտանիքի կարևոր նշանակության մասին:<<Աստված մարդուն ստեղծել է ոչ թե միայնակ և տխուր ապրելու, այլ երջանիկ կյանքի համար, որպեսզի կյանքի ուղին կիսի իր կողակցի հետ, որպեսզի ապրի սիրո հրաշալի փորձառությունը: Ամուսնական կյանքի նպատակը ոչ միայն միասին ապրելն է, այլ նաև միմյանց սիրելը>>-ասել էր Ֆրանցիսկ I-ը: Նշենք, որ այս համաժողովին մասնկացում են հինգ մայրցամաքներից Կաթոլիկ եկեղեցու 270 ներկայացուցիչներ, այդ թվում 74 կարդինալներ, 102 եպիսկոպոսներ և այլն: Ժողովին ներկա է լինելու նաև ամուսնական 18 զույգ, ովքեր իրենց կարծիքն են հայտնելու ժամանակակից ընտանիքի ամենացավոտ խնդիրների վերաբերյալ: Համաժողովը իր աշխատանքներն ավարտելու է հոկտեմբերի 25-ին: