TBN Armenia

About TBN Armenia

This author has not yet filled in any details.
So far TBN Armenia has created 1249 blog entries.

ԱՄՆ-ի րաբբիները դեմ են Դոնալդ Տրամպին

ԱՄՆ-ի րաբբիները կոչ են արել բոյկոտել նախագահական ընտրությունների թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Տրամպի ելույթը Հասարակական կապերի վերաբերյալ  Ամերիկա-իսրայելյան  ամենամյա կոնֆերանսում: Հրեա հոգևորականները Տրամպին մեղադրում են  միջկրոնական ատելություն  հրահրելու համար: Այս մասին տեղեկացրել է CNN հեռուստաալիքը:  Տրամպի դեմ բողոքի ակցիայի կազմակերպիչ րաբբի Դեյվիդ  Պասկին ասել էր.<<Մենք բողոքում ենք  կոնկրետ մեկ մարդու դեմ `Դոնալդ Տրամպի: Նա  ատելություն է [...]

By |2016-03-22T14:29:56+04:00March 22nd, 2016|Նորություններ|0 Comments

Բապտիստները դեմ են միասեռ ամուսնություններին

Christian Today-ի տեղեկացմամբ` Մեծ Բրիտանիայի Բապտիստական միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում  բապտիստական  համայնքներին կոչ է արվում  չօրհնել   միասեռ ամուսնությունները: <<Դարձյալ հաստատում ենք, որ  մեր կազմակերպությունը  հավատարիմ է  ամուսնության վերաբերյալ աստվածաշնչյան  հասկացությանը,  որպես միություն  տղամարդու և կնոջ միջև:  Կոչ ենք անում  շարունակել հավատարիմ մնալ այս դրույթին>>-ասված է հայտարարության մեջ: Նշենք, որ  բապտիստական ոչ բոլոր համայնքներն [...]

By |2016-03-22T14:38:04+04:00March 22nd, 2016|Նորություններ|0 Comments

Պակիստանում Հարության տոնը հանգստյան օր է հայտարարվել

Պակիստանի  խորհրդարանը բանաձև է ընդունել, համաձայն որի միայն  քրիստոնյաների համար Հարության տոնը  հանգստյան օր է  հայտարարվում: Կրոնական փոքրամասնությունների իրավապաշտպաններից  ոմանք  ողջունել են այս որոշումը, մյուսներն էլ  նշել են, որ   անհրաժեշտ է նաև  երաշխավորել բոլոր կրոնների հետևորդների հավասար իրավունքները և կոնկրետ միջոցներ  ձեռնարկել նրանց պաշտպանելու համար:  Պակիստանի <<Արդարություն և խաղաղություն>> հանձնաժողովի   համակարգող Քաշիֆ Ասլեմը  հայտարարել էր.<<Այդ [...]

By |2016-03-22T14:26:54+04:00March 22nd, 2016|Նորություններ|0 Comments

Կաթոլիկ գործիչները դեմ են Դոնալդ Տրամպին

Christian Post-ի համաձայն` ԱՄՆ-ի  կաթոլիկ հայտնի  30 գործիչներ  հայտարարություն են հրապարակել, համաձայն որի Դոնալդ Տրամպը արժանի չէ  նախագահի պաշտոնին: Հայտարարության հեղինակները Տրամպին մեղադրել են, որ նա ամերիկյան քաղաքականությունը հասցրել է գռեհկության մի նոր մակարդակի: <<Նա ընտրողների ռասիստական և  ազգայնամոլական տրամադրությունները մանիպուլյացիայի է ենթարկում, ինչը  անընդունելի է ճշմարիտ քրիստոնյաների համար: Նա խոստացել է, որ նախագահ ընտրվելու [...]

By |2016-03-21T12:05:27+04:00March 21st, 2016|Նորություններ|0 Comments

Հռոմի Պապը Հայաստան կայցելի հունիսին

Վատիկանի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Հռոմի Պապը Հայաստան կայցելի այս տարվա հունիսի երկրորդ կեսին: Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդիի խոսքով  ներկայումս նախապատրաստում են այցը, սակայն կոնկրետ ամսաթիվը դեռևս պարզ չի: Այն պարզ կդառնա  միայն այն բանից հետո, երբ   Հայաստան կայցելի Պապի արտասահմանյան ուղևորությունների  կազմակերպիչ, կարդինալ Մաուրիսիո Ռուեդա Բելցը: Սակայն հայկական որոշ լրատվամիջոցների համաձայն Պապի [...]

By |2016-03-21T12:03:42+04:00March 21st, 2016|Նորություններ|0 Comments

Քրիստոնյա դատավորին հեռացրել են աշխատանքից

Christian today-ի տեղեկացմամբ` Մեծ Բրիտանիայում քրիստոնյա դատավոր Ռիչարդ Փեյջին հեռացրել են պաշտոնից այն բանից հետո, երբ BBC-ի եթերում նա  բացասաբար էր  արտահայտվել   միասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրման վերաբերյալ: <<Ես իմ պարտքն եմ համարում վարվել այնպես, ինչը ավելի օգտակար կլինի  երեխայի համար: Կարծում եմ, որ  ավելի լավ կլինի, որ երեխաները  դաստիարակվեն  տղամարդու և կնոջ կողմից, այսինքն [...]

By |2016-03-21T12:02:08+04:00March 21st, 2016|Նորություններ|0 Comments

Հիսուս ֆիլմը թարգմանվել է 1400 լեզուներով  

Invictory կայքի տեղեկացմամբ`  <<Հիսուս>> ֆիլմի ստեղծողները  հայտարարել են , որ կինոնկարը թարգմանվել է 1400-րդ լեզվով: Մոտ ապագայում  կինոնկարը մատչելի կլինի բաոբաբյան   լեզվով, որով խոսում են Արևելյան Աֆրիկայի որոշ ցեղեր: Թարգմանությունը ֆինանսավորել են Թենեսի նահանգի Նոքսվիլ քաղաքի  բնակիչներ  Բիլլ և Բրենդա Քրեյս ամուսինները: <<Հիսուս>> ֆիլմի  նախագծի տնօրեններից  Քերի Հագենը ասել է.<<Ամենայն հավանականությամբ ամերիկացիների մեծ  մասը երբեք [...]

By |2016-03-21T12:00:53+04:00March 21st, 2016|Նորություններ|0 Comments

Caritas Italiana կազմակերպության հաշվետվությունը Սիրիայի պատերազմի վերաբերյալ

Իտալիայում   բարեգործության և զարգացման հարցերով Կաթոլիկ եկեղեցու Caritas Italiana կազմակերպությունը   հաշվետվություն է   հրապարակել  Սիրիայում արդեն 5-րդ տարին շարունակվող պատերազմի վերաբերյալ:  Հաշվետվության համաձայն այդ տարիներին զոհվել է ավելի քան  260 հազար մարդ, 4.5 միլիոնը հեռացել է երկրից, իսկ 8 միլիոնը գաղթական է դարձել երկրի ներսում: Սիրիացի փախստականների մեծ մասը գտնվում է Թուրքիայում, Հորդանանում, Լիբանանում  և Իրաքում   [...]

By |2016-03-21T11:58:47+04:00March 21st, 2016|Նորություններ|0 Comments

Ջ. Քերին   ցեղասպանություն է որակել իսլամիստների հանցագործությունները

Համաշխարհային լրատվամիջոցների տեղեկացմամբ ԱՄՆ-ի  պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ <<Իսլամական պետություն>> ահաբեկչական խմբավորումը   քրիստոնյաների, եզդիների եւ շիա մուսուլմանների  ցեղասպանություն  է  իրականացնում Իրաքում  եւ Սիրիայում: << Իսլամական պետությունը իր գաղափարախոսությամբ, գործունեությամբ  կրոնական և ազգային փոքրամասնությունների  փաստացի ցեղասպանություն  է իրականացնում>>-ասել էր պետքարտուղարը: Նա նշել էր, որ այդ խմբավորման գրոհայինները  պատասխանատվություն են կրում  մարդկության դեմ կատարած հանցագործությունների [...]

By |2016-03-18T12:05:01+04:00March 18th, 2016|Նորություններ|0 Comments
Go to Top