Invictory կայքի տեղեկացմամբ`  <<Հիսուս>> ֆիլմի ստեղծողները  հայտարարել են , որ կինոնկարը թարգմանվել է 1400-րդ լեզվով: Մոտ ապագայում  կինոնկարը մատչելի կլինի բաոբաբյան   լեզվով, որով խոսում են Արևելյան Աֆրիկայի որոշ ցեղեր: Թարգմանությունը ֆինանսավորել են Թենեսի նահանգի Նոքսվիլ քաղաքի  բնակիչներ  Բիլլ և Բրենդա Քրեյս ամուսինները: <<Հիսուս>> ֆիլմի  նախագծի տնօրեններից  Քերի Հագենը ասել է.<<Ամենայն հավանականությամբ ամերիկացիների մեծ  մասը երբեք չի լսել բաոբաբյան լեզվի մասին, սակայն այդ լեզվով խոսում է  Տանզանիայում բնակվող ավելի քան 250 հազար մարդ: Եվ մենք հնարավորություն ունենք կիսվել Ավետարանով  նրանց հարազատ լեզվով>>: Ֆիլմի հեղինակները ծրագրել են  կինոնկարը  թարգմանել  աշխարհի բոլոր լեզուներով, իսկ ներկայումս դրանց թիվը կազմում է  ավելի քան 50 հազար: Նշենք, որ <<Հիսուս>> կինանկարը առաջին անգամ ամերիկյան էկրաններին ցուցադրվել է 1979 թվականին: Այդ ժամանակից մինչ օրս  ամբողջ աշխարհում  ֆիլմը դիտել է գրեթե 5միլիարդ մարդ: