Իտալիայում բարեգործության և զարգացման հարցերով Կաթոլիկ եկեղեցու Caritas Italiana կազմակերպությունը հաշվետվություն է հրապարակել Սիրիայում արդեն 5-րդ տարին շարունակվող պատերազմի վերաբերյալ: Հաշվետվության համաձայն այդ տարիներին զոհվել է ավելի քան 260 հազար մարդ, 4.5 միլիոնը հեռացել է երկրից, իսկ 8 միլիոնը գաղթական է դարձել երկրի ներսում: Սիրիացի փախստականների մեծ մասը գտնվում է Թուրքիայում, Հորդանանում, Լիբանանում և Իրաքում տեղակայված ճամբարներում: Մի մասն էլ գաղթել է Եվրոպայի երկրներ: Հաշվետվությունում կազմակերպությունը կառավարություններին և միջազգային կազմակերպություններին կոչ է անում խաղաղություն հաստատել այդ տարածաշրջանում, ինչպես նաև երկարատև օգնություն տրամադրել սիրիացի և Մերձավոր Արևելքից մյուս փախստականներին: