Վատիկանի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Հռոմի Պապը Հայաստան կայցելի այս տարվա հունիսի երկրորդ կեսին: Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդիի խոսքով ներկայումս նախապատրաստում են այցը, սակայն կոնկրետ ամսաթիվը դեռևս պարզ չի: Այն պարզ կդառնա միայն այն բանից հետո, երբ Հայաստան կայցելի Պապի արտասահմանյան ուղևորությունների կազմակերպիչ, կարդինալ Մաուրիսիո Ռուեդա Բելցը: Սակայն հայկական որոշ լրատվամիջոցների համաձայն Պապի այցը Հայաստան կկայանա հունիսի 22-26-ը: