Համաշխարհային լրատվամիջոցների տեղեկացմամբ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ <<Իսլամական պետություն>> ահաբեկչական խմբավորումը քրիստոնյաների, եզդիների եւ շիա մուսուլմանների ցեղասպանություն է իրականացնում Իրաքում եւ Սիրիայում: << Իսլամական պետությունը իր գաղափարախոսությամբ, գործունեությամբ կրոնական և ազգային փոքրամասնությունների փաստացի ցեղասպանություն է իրականացնում>>-ասել էր պետքարտուղարը: Նա նշել էր, որ այդ խմբավորման գրոհայինները պատասխանատվություն են կրում մարդկության դեմ կատարած հանցագործությունների համար: Նշենք, որ վերջերս մի խումբ կոնգրեսականներ պահանջել էին, որ ամերիկյան կառավարությունը վերջապես պարզորոշ պատասխան տա, արդյոք իսլամիստների կատարած հանցագործությունները ցեղասպանություն է ճանաչում թե ոչ: Ջոն Քերին խոստացել էր պատասխանել այդ հարցումին: Ի դեպ` Քերիի հայտարարությունից մի քանի օր առաջ ԱՄՆ-ի Կոնգրեսը բանաձև է ընդունել, որում <<Իսլամական պետություն>> խմբավորման հանցագործությունները ճանաչում են որպես ցեղասպանություն: