Պակիստանի  խորհրդարանը բանաձև է ընդունել, համաձայն որի միայն  քրիստոնյաների համար Հարության տոնը  հանգստյան օր է  հայտարարվում: Կրոնական փոքրամասնությունների իրավապաշտպաններից  ոմանք  ողջունել են այս որոշումը, մյուսներն էլ  նշել են, որ   անհրաժեշտ է նաև  երաշխավորել բոլոր կրոնների հետևորդների հավասար իրավունքները և կոնկրետ միջոցներ  ձեռնարկել նրանց պաշտպանելու համար:  Պակիստանի <<Արդարություն և խաղաղություն>> հանձնաժողովի   համակարգող Քաշիֆ Ասլեմը  հայտարարել էր.<<Այդ որոշումը պատմական է Պակիստանի փոքրամասնություններին  որպես երկրի իրավահավասար քաղաքացիներ ճանաչելու  տեսանկյուից: Մենք գնահատում և ողջունում ենք այդ ուղղությամբ կառավարության ջանքերը>>: Իսկ կաթոլիկ քահանա  Աֆթաբ Ջեյմս Պոլի կարծիքով  կառավարությունը  պետք է ավելի  մեծ ուշադրություն հատկացնի  փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը: <<Կառավարությունը  պետք է երաշխավորի  կրթության, հավատքի ազատությունը և  կառավարությունում  իրենց ներկայացուցիչները ունենալու փոքրամասնությունների իրավունքը>>-հայտարարել էր կաթոլիկ հոգևորականը: