Christian today-ի տեղեկացմամբ` Մեծ Բրիտանիայում քրիստոնյա դատավոր Ռիչարդ Փեյջին հեռացրել են պաշտոնից այն բանից հետո, երբ BBC-ի եթերում նա բացասաբար էր արտահայտվել միասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրման վերաբերյալ: <<Ես իմ պարտքն եմ համարում վարվել այնպես, ինչը ավելի օգտակար կլինի երեխայի համար: Կարծում եմ, որ ավելի լավ կլինի, որ երեխաները դաստիարակվեն տղամարդու և կնոջ կողմից, այսինքն հոր և մոր>>-հայտարարել էր դատավորը: Դրանից հետո մինչդատական հետաքննությունների վարչության դատավորները հայտարարեցին, որ Ռիչարդ Փեյջը անաչառ չի եղել և որ նա գտնվել է կրոնական հայացքների ազդեցության տակ, այլ ոչ թե ապացույցների: Նրանց կարծիքով դատավորը պետք է հեռացվի պաշտոնից: Քրիստոնեական իրավաբանական կենտրոնից Ռիչարդ Փեյջի փաստաբանները դատավորների ընդունած որոշումը անվանել են << մեր օրերի անմտություն>>: