TBN Armenia

About TBN Armenia

This author has not yet filled in any details.
So far TBN Armenia has created 1249 blog entries.

Կյանքի պաշտպանության քայլերթ Բուխարեստում

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում <<Հանուն կյանքի, հանուն կանանց, հանուն ընտանիքի>>կարգախոսի ներքո բազմահազարանոց  քայլերթ էր անցկացվել: Միջոցառումը կազմակերպել էր <<Հանուն կյանքի>>   ուսանողական միությունը: Մասնակիցները քայլերթը սկսել էին   Միաբանության զբոսայգուց, անցել էին քաղաքի փողոցներով և երթը ավարտել Երիտասարդական պուրակում, որտեղ էլ համերգ էր կայացել: Քայլերթին մասնակցել էին  Ռումինիայի քրիստոնեական   ավելի քան 15  կազմակերպություններ  և միություններ, ուսանողներ, հոգևորականներ, ընտանիքներ:

By |2016-03-31T11:48:19+04:00March 31st, 2016|Նորություններ|0 Comments

Հնդկաստանի մուսուլմանները դատապարտել են ահաբեկչությունը

Independent թերթի համաձայն` Հնդկաստանի 70 հազար մուսուլման հոգևորականներ  մասնակցել են   հայտարարության   ստեղծմանը, որը դատապարտում է << Իսլամական պետություն>> խմբավորման գործունեությունը: Այդ փաստաթուղթը ստորագրել է ավելի քան մեկ ու կես միլիոն մուսուլման: Մուսուլման հոգևորականները  հայտարարել են, որ  ահաբեկչական խմբավորումները  չպետք է ճանաչվեն, որպես իսլամական կազմակերպություններ: Հնդկաստանի մուսուլմանների և իսլամական հոգևորականության անունից այս հայտարարությունները հնչել  էին Ռաջաստան [...]

By |2016-03-31T11:46:54+04:00March 31st, 2016|Նորություններ|0 Comments

Ցույցեր Բանգլադեշում

Բանգլադեշի Գերագույն դատարանը առաջիկայում  քննարկելու է հանրագիրը, համաձայն որի իսլամը զրկվում է երկրի պետական կրոնի կարգավիճակից: Հանրագրի հեղինակները  պահանջում են  Բանգլադեշը, որի բնակչության  90%-ը մուսուլման է, հայտարարել  աշխարհիկ պետություն:  Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում  և մյուս խոշոր քաղաքներում  այդ հանրագրի քննարկման դեմ բողոքի ցույցեր են անցկացնում հազարավոր մուսուլմաններ: Դաքայում ավելի քան 7 հազար մուսուլման հավաքվել էր  գլխավոր [...]

By |2016-03-31T11:45:12+04:00March 31st, 2016|Նորություններ|0 Comments

Միսսիսիպի նահանգում հոգևորականներին թույլատրել են հրազեն կիրառել ինքնապաշտպանության նպատակներով

Ամերիկյան Միսսիսիպի նահանգի խորհրդարանի վերին պալատը` Սենատը  հաստատել է  օրինագիծը, համաձայն որի  հոգևորականներին թույլատրվում է հրազեն կիրառել ինքնապաշտպանության նպատակներով: Այս հարցը լրջորեն սկսեցին քննարկել  Հարավային Կարոլինա նահանգի Չարլստոն քաղաքի  եկեղեցում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ եկեղեցական ծառայության ժամանակ հանցագործը  հրազենային կրակոցով սպանել էր եկեղեցու հովվին և  հինգ հավատացյալների: << Եկեղեցու ինքնապաշտպանությունը Աստծուց տրված իրավունքն  է>>-հայտարարել [...]

By |2016-03-31T11:41:43+04:00March 31st, 2016|Նորություններ|0 Comments

Կաթոլիկ եպիսկոպոս Պ. Հինդերը հերքել է  հնդիկ քահանային խաչելու լուրը

Հարավային Արաբիայում Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու տեղապահ առաջնորդ,  եպիսկոպոս Պոլ  Հինդերը  հերքել է լրատվամիջոցներում  տարածված այն լուրը թե <<Իսլամական պետություն>>խմբավորման  գրոհայինները  մարտի 25-ին` Ավագ ուրբաթ օրը խաչել են  քահանա Թոմ Աժանալիլին:  Քահանայի խաչելության լուրը հասատատել էր Վիենայի արքեպիսկոպոս, կարդինալ  Քրիստոֆ Շոնբորնը  Հարության տոնի պատարագի ժամանակ: Եպիսկոպոս Պոլ Հինդերը նշել է, որ  ամենայն հավանականությամբ  կարդինալ Շոնբորնը ապատեղեկատվություն է [...]

By |2016-03-31T11:38:57+04:00March 31st, 2016|Նորություններ|0 Comments

Անգլիացի եպիսկոպոսը կառավարությանը խնդրում է ճանաչել քրիստոնյաների ցեղասպանությունը

Անգլիայի Շրուսբերի քաղաքի կաթոլիկ եպիսկոպոս  Մարկ Դևիսը հայտարարել է, որ  Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է քրիստոնյաների դեմ << Իսլամական պետություն>> խմբավորման կատարած հանցագործությունները ճանաչի որպես ցեղասպանություն: << Մենք պետք է խնդրենք մեր կառավարությանը  վերանայել  իսլամիստ գրոհայինների հանցագործությունները ցեղասպանություն ճանաչելու մերժումը:  Քրիստոնյաների և կրոնական ու ազգային մյուս փոքրամասնությունների  դեմ  անմարդկային հանցագործություններ են կատարվում հենց այն տարածաշրջանում, [...]

By |2016-03-30T12:10:33+04:00March 30th, 2016|Նորություններ|0 Comments

Նիգերիայի բանակը ազատագրել է  իսլամիստների կողմից գերևարված 800 մարդու

France-Presse  գործակալության տեղեկացմամբ`Նիգերիայի բանակը  ազատել է ավելի քան 800 մարդու, ովքեր գերի էին << Բոկո Հարամ>> ահաբեկչական խմբավորման մոտ: Երկրի հյուսիսային Բորնո նահանգի մի քանի բնակավայրերում իրականացրած գործողությունների արդյունքում ոչնչացրել են ավելի քան 25 իսլամիստ գրոհայինների, մի քանիսին էլ ձերբակալել են: Նշենք, որ << Բոկո Հարամ>> խմբավորումը ստեղծվել է 2002 թվականին իսլամիստ քարոզիչ Մոհամեդ Յուսուֆի [...]

By |2016-03-30T12:08:09+04:00March 30th, 2016|Նորություններ|0 Comments

Թունիսի իշխանությունները պայքարելու են ծայրահեղականության դեմ

France-Presse  գործակալության համաձայն Թունիսի իշխանությունները հայտարարել են, որ երկրում կամպանիա են սկսում` երիտասարդության շրջանում  իսլամական ծայրահեղական գաղափարախոսության տարածման դեմ պայքարելու համար: Կրոնի հարցերով նախարար Մոհամեդ Հալիլը տեղեկացրել էր, որ  կամպանիայի ընթացքում  քարոզելու և ներկայացնելու են  << իսլամի իրական արժեքները>>: Նախարարի  խոսքով երիտասարդները ծայրահեղական գաղափարախոսությանը ծանոթանում են համացանցի միջոցով, ուստի  այդ ուղղությամբ ևս համապատասխան միջոցներ են [...]

By |2016-03-30T12:06:49+04:00March 30th, 2016|Նորություններ|0 Comments
Go to Top