Անգլիայի Շրուսբերի քաղաքի կաթոլիկ եպիսկոպոս  Մարկ Դևիսը հայտարարել է, որ  Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է քրիստոնյաների դեմ << Իսլամական պետություն>> խմբավորման կատարած հանցագործությունները ճանաչի որպես ցեղասպանություն: << Մենք պետք է խնդրենք մեր կառավարությանը  վերանայել  իսլամիստ գրոհայինների հանցագործությունները ցեղասպանություն ճանաչելու մերժումը:  Քրիստոնյաների և կրոնական ու ազգային մյուս փոքրամասնությունների  դեմ  անմարդկային հանցագործություններ են կատարվում հենց այն տարածաշրջանում, որտեղ  ծնունդ է առել քրիստոնեությունը>>-հայտարարել էր եպիսկոպոսը սուրբ Հարության տոնի կապակցությամբ արված հայտարարությունում: Ի դեպ <<Իսլամական պետություն>> խմբավորման կատարած հանցագործությունները որպես ցեղասպանություն են ճանաչել Եվրախորհրդարանը և ԱՄՆ-ի կոնգրեսը: