France-Presse գործակալության համաձայն Թունիսի իշխանությունները հայտարարել են, որ երկրում կամպանիա են սկսում` երիտասարդության շրջանում իսլամական ծայրահեղական գաղափարախոսության տարածման դեմ պայքարելու համար: Կրոնի հարցերով նախարար Մոհամեդ Հալիլը տեղեկացրել էր, որ կամպանիայի ընթացքում քարոզելու և ներկայացնելու են << իսլամի իրական արժեքները>>: Նախարարի խոսքով երիտասարդները ծայրահեղական գաղափարախոսությանը ծանոթանում են համացանցի միջոցով, ուստի այդ ուղղությամբ ևս համապատասխան միջոցներ են ձեռնարկվելու: Թունիսի 11միլիոն բնակչության 99%-ը սունի մուսուլման է և միայն 0.2%-ը կաթոլիկներն են կազմում: