Հարավային Արաբիայում Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու տեղապահ առաջնորդ,  եպիսկոպոս Պոլ  Հինդերը  հերքել է լրատվամիջոցներում  տարածված այն լուրը թե <<Իսլամական պետություն>>խմբավորման  գրոհայինները  մարտի 25-ին` Ավագ ուրբաթ օրը խաչել են  քահանա Թոմ Աժանալիլին:  Քահանայի խաչելության լուրը հասատատել էր Վիենայի արքեպիսկոպոս, կարդինալ  Քրիստոֆ Շոնբորնը  Հարության տոնի պատարագի ժամանակ: Եպիսկոպոս Պոլ Հինդերը նշել է, որ  ամենայն հավանականությամբ  կարդինալ Շոնբորնը ապատեղեկատվություն է ստացել  Հնդկաստանից` քահանայի հայրենիքից:  Կաթոլիկ եպիսկոպոսի խոսքով   << լուրջ հիմքեր կան մտածելու, որ  հայր Թոմասը ողջ է  և գտնվում է իսլամիստների ձեռքում:  Հույսեր կան, որ նրան կազատագրեն>>: Նշենք, որ քահանա Թոմաս Աժանալիլին առևանգել էին  Եմենի մայրաքաղաք Ադենում գտնվող Մայր Թերեզայի հիմնադրած  կարիքավորների ապաստանի վրա կատարած հարձակման ժամանակ: Հնդկաստանի կառավարության ներկայացուցիչները հայտարարել էին, որ  ջանքեր են գործադրվում գերևարված հոգևորականին  ազատելու համար: