TBN Armenia

About TBN Armenia

This author has not yet filled in any details.
So far TBN Armenia has created 1249 blog entries.

Մոսկվայում կանցկացվի հալածվող քրիստոնյաների պաշտպանության միջազգային համաժողով

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 28-30-ը Մոսկվայում կանցկացվի հալածվող քրիստոնյաների պաշտպանության միջազգային համաժողով: Համաժողովը կազմակերպելու  գաղափարը  պատկանում է միջազգային հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմին: Այս մասին ասված  է Ռուս ուղղափառ եկեղեցու և Բիլի Գրեհեմի անվան ավետարանական միության համատեղ հայտարարությունում: Կազմակերպիչների տեղեկացմամբ`  համաժողովին մասնակցելու է մոտ  1000 պատվիրակ  ավելի քան 150 երկրներից: <<Այս միջոցառման կազմակերպման պատճառը ներկայումս Մերձավոր Արևելքում, [...]

By |2016-03-30T12:04:28+04:00March 30th, 2016|Նորություններ|0 Comments

Ընտանեկան. Եղեք ծառա, այլ ոչ թե զոհ. Ջոյս Մայեր

Բոլորս էլ գիտենք՝ ինչ է նշանակում լինել զոհ: Մեզ բազմաթիվ պատմություններ են պատմել քաջասիրտ մարդկանց մասին, որոնք իրենց հավատքի համար սեփական կյանքով են վճարել: Բայց կան մի ուրիշ տեսակի քրիստոնյաներ, որոնք ո՛չ մեծահոգի են, ո՛չ էլ քաջասիրտ: Այդ «զոհերը» միշտ մեծ բավականությամբ պատմում են իրենց կյանքի տառապանքների և մեծ զոհողությունների մասին: Ես ճանաչում եմ այդպիսի [...]

By |2018-11-08T17:50:58+04:00March 29th, 2016|Այլ Նորություններ|0 Comments

5 ապացույց, որ կյանքում դուք հաջողություններ եք գրանցել

Շատ հաճախ տարված լինելով ամենօրյա հոգսերով՝ մենք անգամ չենք նկատում և գնահատում կյանքում ունեցած մեր ձեռքբերումները: Ահա 5 ապացույց, որոնց առկայությունը փաստում է կյանքում գրանցած ձեր ձեռքբերումների և հաջողությունների մասին: Դուք չեք վախենում օգնություն խնդրելուց – սա նշանակում է, որ դուք ունեք կյանքում մարդիկ, ում վրա կարող եք հույս դնել: Դուք գիտակցում եք, որ ցանկացած [...]

By |2016-03-29T12:04:28+04:00March 29th, 2016|Այլ Նորություններ|0 Comments

Մի քանի իմաստուն խոսք Ալբերտ Էյնշտեյնի կողմից

Ալբերտ Էյնշտեյնը (14.03.1879 – 18.04.1955 թթ.) եղել է ֆիզիկոս տեսաբան, ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը, ֆիզիկայի Նոբելյան մրցանակակի դափնեկիր, հասարակական գործիչ, հումանիստ: Ապրել է Գերմանիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ-ում, եղել է աշխարհի մոտ 20 առաջատար համալսարանների պատվավոր դոկտոր, բազմաթիվ գիտությունների ակադամիաների անդամ: Երբեք չես լուծի խնդիրը, եթե մտածես այնպես, ինչպես այն ստեղծողները: Նա, ով ցանկանում [...]

By |2016-03-29T11:51:57+04:00March 29th, 2016|Այլ Նորություններ|0 Comments

Գոյություն ունի՞ արդյոք «յոթերորդ երկինք»

Ի՞նչ նկատի ունեն մարդիկ, երբ ասում են՝ «յոթերորդ երկնքում եմ»: Պատասխանն այս հարցին ակնհայտ է. մարդը այնքան լավ է իրեն զգում, որ ասես դրախտում լինի: Բայց ինչո՞ւ դրախտը կոչել յոթերորդ երկինք: Մի՞թե այս արտահայտությունը որևէ հիմք ունի: Իսկ ամեն բան իրականում շատ պարզ է սկսվել: Մեկ անգամ հնագույն Հունաստանի մտածողներից Արիստոտելը իր «Երկնքի մասին» աշխատությունում [...]

By |2018-11-08T17:50:58+04:00March 29th, 2016|Այլ Նորություններ|0 Comments

Հրեական իմաստուն առակ. Իմ իրական տունը

Մի անգամ մի մարդ գնում է քաղաք՝ մեծ իմաստունի մոտ: Պարզվում է, որ իմաստունն ապրում է քաղաքի ծայրամասում, շատ հին և շատ փոքր տան մեջ: Բնակարանում ոչինչ չկար, բացի մահճակալից և գրքերով լցված սեղանից, որի առջև նստած էր ծերունին` խորացած ընթերցանության մեջ: Զարմացած հյուրը նրան է դիմում հարցով. – Որտե՞ղ է ապրում իմաստունը: – Դուք [...]

By |2018-11-08T17:50:58+04:00March 29th, 2016|Այլ Նորություններ|0 Comments

Իսլամիստ գրոհայինները խաչել են կաթոլիկ քահանայի

The Washington Times-ի տեղեկացմամբ `մարտի 25-ին `Ավագ ուրբաթ օրը Եմենում  <<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները  խաչել են կաթոլիկ քահանա Թոմաս Աժանալիլին: Թերթի համաձայն իսլամիստները քահանային խաչել են այդ օրը, երբ  Հռոմեա-կաթոլիկ եկեղեցին հիշատակում էր Հիսուսի խաչելությունը: Նշենք, որ քահանա Թոմաս Աժանալիլին առևանգել էին  Եմենի մայրաքաղաք Ադենում գտնվող Մայր Թերեզայի հիմնադրած  կարիքավորների ապաստանի վրա կատարած հարձակման ժամանակ: [...]

By |2016-03-29T11:41:15+04:00March 29th, 2016|Նորություններ|0 Comments

Աստվածաշունչը թարգմանվել է թաթարերենով

Թաթարստանում  տպագրվել է թաթարերենով  թարգմանված Աստվածաշունչը: <<Աստվածաշնչի այս թարգմանությունը հինգերորդն է Ռուսաստանում: Մինչ այդ Սուրբ Գիրքը թարգմանվել է ռուսերեն, չուվաշերեն, ուդմուրտերեն և թուվի լեզվով>>-ասված է Թաթարստանի ուղղափառ թեմի պաշտոնական կայքում: Թարգմանության աշխատանքները  կատարել էր    մասնագետների  միջազգային թիմը: Թարգմանությունը  տևել էր 23տարի:

By |2016-03-29T11:35:19+04:00March 29th, 2016|Նորություններ|0 Comments

Եվրոպական հանձնաժողովը վրաց կաթողիկոսին մեղադրել է անհանդուրժողականության համար

 Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովը մարտի զեկույցում Վրաց եկեղեցու առաջնորդ Պատրիարք -Կաթողիկոս   Իլիա II-ին  մեղադրել  է անհանդուրժողականության համար.<<Վրաստանի Պատրիարքը  խոսում է ատելության լեզվով, քանի որ սեռական փոքրամասնությունների  միջոցառումը անվանել է  <<վիրավորանք վրաց ժողովրդի համար>>, իսկ համասեռամոլությունը `հիվանդություն>>- ասված է զեկույցի 37-րդ կետում: Այս առնչությամբ իր կարծիքն է հայտնել Բորժոմի միտրոպոլիտ  Սերաֆիմը:<<Ես զարմացած եմ [...]

By |2016-03-29T11:25:19+04:00March 29th, 2016|Նորություններ|0 Comments
Go to Top