Independent թերթի համաձայն` Հնդկաստանի 70 հազար մուսուլման հոգևորականներ մասնակցել են հայտարարության ստեղծմանը, որը դատապարտում է << Իսլամական պետություն>> խմբավորման գործունեությունը: Այդ փաստաթուղթը ստորագրել է ավելի քան մեկ ու կես միլիոն մուսուլման: Մուսուլման հոգևորականները հայտարարել են, որ ահաբեկչական խմբավորումները չպետք է ճանաչվեն, որպես իսլամական կազմակերպություններ: Հնդկաստանի մուսուլմանների և իսլամական հոգևորականության անունից այս հայտարարությունները հնչել էին Ռաջաստան նահանգում իսլամական կրոնական փառատոնի անցկացման ժամանակ: