Բ. Օբաման այցելել էր մզկիթ
Ամերիկյան լրատվամիջոցների տեղեկացմամբ` նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այցելել էր Բալթիմոր քաղաքի մզկիթը և հանդիպել մուսուլմանական համայնքի հետ: Նախագահության ընթացքում սա Օբամայի առաջին այցն է մզկիթ: Հանդիպմանը ներկա էին եղել մուսուլման հոգևորականներ, համայնքի անդամներ, հասարակական ակտիվիստներ և այլոք: ԱՄՆ-ի նախագահը դարձյալ խոսել էր կրոնական ազատության մասին: Նա քաղաքական որոշ գործիչների հակամուսուլմանական ելույթները աններելի էր անվանել [...]







