Ուղղափառ եկեղեցիների առաջնորդների հանդիպումը կկայանա Կրետե կղզում
Ուղղափառ եկեղեցիների առաջնորդների ժողովը կայանալու է 2016թվականի հունիսի 19-ին Կրետե կղզում: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ժողովի նախապատրաստական աշխատանքներին նվիրված Շվեյցարիայում կայացած հանդիպման ժամանակ: Հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլը ասել էր. << Ժողովը չի կայանա Ստամբուլում: Մեր եկեղեցու դիրքորոշումը հարգել են և ընդունել: Ժողովը Կրետե կղզում անցկացնելու առաջարկությամբ [...]
Հռոմի Պապ. համացանցը պետք է խելացի օգտագործել
Համաշխարհային լրատվամիջոցների տեղեկացմամբ` Վատիկանում Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը հանդիպել էր Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկի հետ: Հանդիպման ժամանակ Պապը համացանցը, SMS հաղորդագրությունները և սոցիալական ցանցերը անվանել էր Աստծո պարգև, եթե դրանք, իհարկե, իմաստուն օգտագործվեն: Կաթոլիկ Հովվապետը նշել էր, որ սոցիալական ցանցերը կարող են աջակցել մարդկանց միջև առողջ հարաբերությունների զարգացմանը, սակայն կարող են դառնալ անհատների և [...]
Իրաքում կործանել են հնագույն վանքը
<< Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները հերթական վայրագությունն են կատարել: Հիմնահատակ կործանել են Իրաքի Մոսուլ քաղաքի արվարձանում գտնվող սուրբ Եղիայի վանքը: Վանքը կառուցվել էր 590 թվականին և այդ ժամանակից ի վեր համարվում էր և ուղղափառ և կաթոլիկ քրիստոնյաների համար ուխտատեղի: << Ցավոք սրտի այդ վայրերում տեղի է ունենում մշակութային, պատմական, կրոնական և հոգևոր մեծագույն արժեքների սիստեմատիկ [...]
Սիրիայի քրիստոնյաները շնորհակալ են Ռուսաստանին
Սիրիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պատրիարք Իգնատիոս Յուսեֆ III Յունանը ողջունել է Սիրիայում ընթացող պատերազմին Ռուսաստանի ռազմական միջամտությունը: <<Վերջին չորս ամիսների ընթացքում, երբ ռուսական ռազմական օդուժը սկսել է հարվածել իսլամիստ գրոհայինների դիրքերին, շատ բան է փոխվել:Այս ողբերգական իրադրության պայմաններում ռուսական միջամտությունը մեզ հույս է տալիս: Սիրիական բանակին հաջողվել է ազատագրել իսլամիստների կողմից գրավված բազմաթիվ քաղաքներ և [...]
Հռոմում բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել միասեռ ամուսնությունների օրինականացման դեմ
Համաշխարհային լրատվամիջոցների տեղեկացմամբ`հունվարի 30-ին Հռոմում կայացել է բողոքի զանգավածային ակցիա միասեռ ամուսնությունների ճանաչման դեմ: Ակցիային մասնակցել էր մի քանի հարյուր հազար մարդ, իսկ ցույցի կազմակերպիչների տվյալներով մասնակիցների թիվը կազմել էր մինչև 2միլիոն: Ներկայումս Իտալիայի խորհրդարանը քննարկում է միասեռ ամուսնությունների օրինականացման հարցը: Ավանդական ընտանիքին պաշտպանում են նաև բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ` Իտալիայի տարածաշրջանների և ինքնավարությունների հարցերով նախարար [...]
Պատրիարք Կիրիլ. պետությունը պետք է պաշտպանի ընտանիքը
Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլը Դաշնային Խորհրդում ունեցած իր ելույթում հատկապես անդրադարձել էր ընտանիքի պահպանման և աջակցման հարցերին: <<Ներկայումս ընտանիքի ինստիտուտը պետության կողմից հատուկ պաշտպանության կարիք ունի: Անհրաժեշտ է օրենսդրական մակարդակով պաշտպանել ընտանիքի և ամուսնության ավանդական սահմանումները, միջոցներ ձեռք առնել ֆինանսական արժանավայել օգնություն տրամադրելու երիտասարդ, բազմազավակ և միակողմ ծնողազուրկ ընտանիքներին: Այս ամենը շատ կարևոր [...]
Ամերիկացիների կարծիքով երկրի նախագահը պետք է կրոնասեր լինի
Pew Research հետազոտական կենտրոնի անցկացրած հարցումների համաձայն` ԱՄՆ-ի ընտրողների 51%-ի կարծիքով երկրի հաջորդ նախագահը պետք է կրոնասեր լինի: << Հարցված ամերիկացիների կեսից ավելին կարծում է, որ կարևոր է, երբ նախագահը կիսում է իրենց կրոնական համոզմունքները: Հանրապետական թեկնածուներին աջակցող քաղաքացիների համար դա ավելի կարևոր է, քան դեմոկրատ թեկնածուներին համակրող ընտրողների համար>>-ասված է հետազոտական կենտրոնի զեկույցում: Հարցումները [...]
Այսուհետ Լացի Պատի մոտ կարող են համատեղ աղոթել տղամարդիկ և կանայք
Իսրայելի կառավարությունը թույլատրել է կանանց և տղամարդկանց համատեղ աղոթել Երուսաղեմի Լացի Պատի մոտ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի ընդունած այս որոշումը վերջ դրեց հրեականության օրթոդոքս և լիբերալ ճյուղերի միջև երկար տարիներ շարունակվող վիճաբանություններին: Պատի մոտ տղամարդիկ և կանայք աղոթում էին առանձին տարածքներում, այսուհետ կավելանա երրորդ տարածքը, որտեղ կարող են համատեղ աղոթել և տղամարդիկ և կանայք: Այդ [...]







