Ֆրանցիսկ I-ը հոգևորականությանը կոչ է արել Մեքսիկայի կառավարությանը աջակցել հանցագործությունների դեմ պայքարում
Փետրվարի 12 –ին Պատրիարք Կիրիլի հետ հանդիպումից հետո Ֆրանցիսկ I-ը մեկնել էր Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկո: Օդանավակայանում նրան դիմավորել էին Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն, կառավարության անդամներ, դիվանագետներ, երկրի կաթոլիկ հոգևորականության բարձրաստիճան ներկայացուցիչներ և հազարավոր մեքսիկացիներ: Հաջորդ օրը հանդիսավոր ընդունելություն էր կազմակերպվել նախագահական պալատում: Իր ելույթում Պապը հայտարարել էր, որ հասարակության միայն ընտրյալ անդամների համար բարիքներ [...]







