Գերմանիայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի նախագահ, Մյունխենի արքեպիսկոպոս, կարդինալ Ռայնհարդ Մարքսը երկրի իշխանություններին կոչ է արել կրճատել Գերմանիա գաղթող փախստականների թիվը: <<Մենք հայտարարում ենք, որ անհրաժեշտ է կրճատել փախստականների թիվը: Գերմանիան չի կարող օգնություն տրամադրել բոլոր կարիքավորներին>>-հայտարարել էր կարդինալը` նշելով որ անհրաժեշտ է գտնել և վերացնել ներկայիս ճգնաժամի պատճառները: Միաժամանակ կարդինալ Ռայնհարդ Մարքսը մտահոգություն էր հայտնել վերջին ժամանակներս Գերմանիայում քսենոֆոբ տրմադրությունների աճի վերաբերյալ: Նա դատապարտել էր աջ- արմատական քաղաքական գործիչների հայտարարությունը, որում ոստիկանությանը կոչ էին անում հրազեն կիրառել օրինախախտ գաղթականների հանդեպ: << Ցավալի է, որ Գերմանիայում միշտ առկա է աջ ծայրահեղականության և ռասիզմի ներուժը>>-ասել էր կարդինալը: