Լատինական Ամերիկայի երկրներ  կատարելիք այցի շրջանակներում  Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Պատրիարք Կիրիլը ժամանել է Կուբայի մայրաքաղաք  Հավանա: Օդանավակայանում Պատրիարքին դիմավորել էր Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն: <<  Բարեկամական այցով  Կուբա եմ ժամանել  երկրի ղեկավար Պարոն Ռաուլ Կաստրոյի հրավերով: Կուբայի և Ռուսաստանի ժողովուրդներին  միավորում է  երկար տարիների համագործակցությունը և բարեկամությունը: Ես ցանկանում եմ հայտարարել, որ ջերմ  և բարի զգացմունքները ռուս ժողովրդի մոտ առկա են նաև այսօր>>-ասել էր Պատրիարք Կիրիլը: Փետրվարի 12-ին տեղի ժամանակով ժամը 14-ին ( Մոսկվայի ժամանակով 22-ին ) Հավանայի Խոսե Մարտի միջազգային օդանավակայանում կկայանա Պատրիարքի և Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի պատմական հանդիպումը, որի արդյունքում եկեղեցիների առաջնորդները համատեղ հռչակագիր են ստորագրելու: