Reuters–ի տեղեկացմամբ`վերջերս Եվրոպայի քաղաքներում հաճախակի են դարձել մուսուլման գաղթականներ ընդունելու քաղաքականության դեմ բողոքի ակցիաները: Միայն Գերմանիայում վերջին երեք ամիսների ընթացքում անցկացվել են 208 ցույցեր, բողոքի քայլերթեր, որոնց մասնակիցները իշխանություններին կոչ են անում սահմանափակել մուսուլմանների միգրացիան: Գերմանիայում բողոքի ակցիաները կազմակերպում է << Եվրոպայի հայրենասերները դեմ են Արևմուտքի իսլամացմանը>>`համառոտ PEGIDA շարժումը: Հակաիսլամական այդ շարժումը ստեղծվել է Դրեզդենում, 2014 թվականին մուսուլման գաղթականների թվի աննախադեպ մեծացման պատճառով: Տեղի լրատվամիջոցների համաձայն բողոքի ակցիաներին մասնակցում է ավելի քան 15 հազար մարդ: Իրավիճակը լարվում է նաև գաղթականների հակաօրինական գործողությունների պատճառով: Վերջերս Քյոլն քաղաքում արաբ գաղթականները սեռական հարձակումներ էին կատարել գերմանացի կանանց նկատմամբ: Նման դեպքեր են տեղի ունենում նաև եվրոպական այլ երկրներում, ուստի բողոքի ցույցերի թիվը մեծացել է նաև Եվրոպայի մյուս քաղաքներում: Մարդաշատ ակցիաներ են տեղի ունեցել Ամստերդամ, Պրահա, Բիրմինգհեմ, Կալե, Վարշավա և այլ քաղաքներում: << Մենք դեմ ենք Եվրոպայի իսլամացմանը >>-հայտարարել էր Լեհաստանի << Ազգային շարժում >> կազմակերպության ղեկավար Ռոբերտ Վինիցկին: