Հռոմում խստացրել են անվտանգության միջոցները
Հռոմում անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռք առել`հուսալի պաշտպանություն երաշխավորելու Սուրբ Հարության տոնի միջոցառումների ժամանակ, որոնք կայանալու են մարտի 27-ին: Համապատասխան որոշումը ընդունվել է Հռոմի ոստիկանական վարչության հատուկ խորհրդակցության ժամանակ: Մասնավորապես այնպիսի օբյեկտների հարևանությամբ, ինչպիսիք են Սուրբ Պետրոսի տաճարը, Կոլիզեյը և այլն կազմակերպվել են այցելուներին լրացուցիչ հսկելու հատուկ գոտիներ: Այդ օրերին քաղաքի փողոցներում հերթապահելու են նաև
Սիրիական բանակը ազատագրել է հինավուրց Պալմիրա քաղաքը
Մարտի 24-ին Սիրիայի կառավարական բանակը մասամբ ազատագրել է <<Իսլամական պետություն>> խմբավորման կողմից նախորդ տարվա մայիսին գրավված Պալմիրա հինավուրց քաղաքը: Սիրիական լրատվամիջոցների համաձայն սիրիացի զինվորները ոչնչացրել են քաղաքի մոտ տեղակայված գրոհայինների հրետանային դիրքերը: Իսլամիստները զանգվածաբար հեռանում են քաղաքից: Նշենք, որ իսլամիստ գրոհայինները հասցրել են ավերել բազմաթիվ պատմական հինավուրց հուշարձաններ, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
Հրկիզել են Աթենքի ուղղափառ տաճարը
AgionOros կայքի համաձայն`մարտի 24-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անհայտ անձինք հրկիզել էին Բոլոր սրբերի ուղղափառ տաճարը: Ականատեսների վկայությամբ հարձակվողները խոսել էին արաբերեն լեզվով: Շատ շտապ դեպքի վայր էր ժամանել արտակարգ իրավիճակների ծառայությունը և կարողացել էր հանգցնել կրակը: Նման օպերատիվ միջամտության շնորհիվ հաջողվել էր խուսափել ավելի լուրջ հետևանքներից: Վնասվել է տաճարի միայն տնտեսական տարածքը: Աթենքի թեմի ավագ
Եվրոպացիները տուժում են Արևմուտքի ղեկավարների սխալ քաղաքականության պատճառով
<<Fides>> գործակալությանը տված հարցազրույցում Սիրիայի կաթոլիկ արքեպիսկոպոս Ժակ Բենիան Հինդոն ցավակցել էր Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի հարազատներին և հերթական անգամ քննադատության էր ենթարկել Արևմուտքի քաղաքականությունը: <<Ցավոք սրտի Բելգիայի անմեղ բնակիչներն են տուժում Սիրիայում և Իրաքում Եվրոպայի ղեկավար շրջանների վերջին տարիներին վարած քաղաքականության համար>>-ասել էր արքեպիսկոպոսը: Նրա խոսքով Արևմուտքի առաջնորդները պատասխանատվություն են կրում, որ
Հռոմի Պապը Ոտնլվայի արարողություն է կատարել
Իտալական լրատվամիջոցների համաձայն` Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը մարտի 24-ին` Ավագ հինգշաբթի օրը Հռոմի հարևանությամբ գտնվող Կաստելնուովո –դի Պորտո քաղաքի փախստականների ժամանակավոր կացարանում Ոտնլվայի արարողություն է կատարել 12 անձանց , որոնցից 11-ը փախստականներ են , իսկ մեկը իտալացի: Փախստականներից 5-ը կաթոլիկներ են Նիգերիայից, 3-ը ղպտի քրիստոնյա, 3-ը մուսուլման և մեկը` հինդուիզմի հետևորդ: Փախստականների ժամանակավոր կացարանում, որտեղ