<<Fides>>   գործակալությանը տված հարցազրույցում    Սիրիայի կաթոլիկ արքեպիսկոպոս Ժակ Բենիան Հինդոն  ցավակցել էր  Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի հարազատներին և հերթական անգամ քննադատության էր ենթարկել Արևմուտքի քաղաքականությունը: <<Ցավոք սրտի   Բելգիայի անմեղ  բնակիչներն են տուժում   Սիրիայում և Իրաքում Եվրոպայի ղեկավար շրջանների  վերջին տարիներին վարած քաղաքականության համար>>-ասել էր արքեպիսկոպոսը: Նրա խոսքով  Արևմուտքի առաջնորդները պատասխանատվություն  են կրում, որ նավթային պայմանագրերի համար  մշտապես    առաջնահերթությունը տվել  են  Արաբական թերակղզու   երկրների հետ հարաբերություններին,  ովքեր  համարվում են արմատական իսլամի  հովանավորները: << Տասնամյակներ շարունակ Արևմուտքը  արտոնյալ  հարաբերություններ էր պահպանում Սաուդյան Արաբիայի  և Արաբական թերակղզու մյուս երկրների հետ: Վերջին տարիներին այդ երկրներին   հնարավորություն տվեցին  ֆինանսավորել  մզկիթների կառուցումըԵվրոպայի ամբողջ տարածքում `այդ թվում նաև Բելգիայում, իսկ մզկիթներում  ծայրահեղական իսլամ է քարոզվում, որը  ջիհադիստական բոլոր խմբավորումների  գաղափարախոսական հիմքն է>> – նշել էր արքեպիսկոպոս Հինդոն:Անդրադառնալով Մերձավոր Արևելքից  Եվրոպա կատարվող  զանգվածային գաղթին` հայտարարել էր. << Եվրոպան այդ հարցի լուծման համար դարձել է Թուրքիայի պատանդը: Ես կարող եմ հասկանալ արտաքին քաղաքականության եվրոկոմիսար Ֆեդերիկո Մոգերինիի արցունքները, սակայն պատերազմի 5 տարիների ընթացքում Սիրիայում  սպանվել են   տասնյակ հազարավոր  տղամարդիկ, կանայք  և երեխաներ, իսկ նրանց մահը ոչ ոք չի սգացել>>-եզրափակել էր արքեպիսկոպոս Ժակ Բենիան Հինդոն: