AgionOros կայքի համաձայն`մարտի 24-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անհայտ անձինք հրկիզել էին Բոլոր սրբերի ուղղափառ տաճարը: Ականատեսների վկայությամբ  հարձակվողները խոսել էին արաբերեն  լեզվով: Շատ շտապ դեպքի վայր էր ժամանել արտակարգ իրավիճակների ծառայությունը և կարողացել էր  հանգցնել  կրակը: Նման օպերատիվ միջամտության շնորհիվ հաջողվել էր խուսափել ավելի լուրջ հետևանքներից: Վնասվել է  տաճարի միայն տնտեսական տարածքը: Աթենքի թեմի  ավագ քահանա Սիմեոն  Վոլիոտիսը դիմել էր իշխանություններին`ասելով. <<Խնդրում ենք բացահայտել մեղավորներին և պատասխանատվության ենթարկել, բացի դա  ապահովեք ուղղափառ տաճարների անվտանգությունը>>: