Մարտի 24-ին Սիրիայի կառավարական բանակը մասամբ ազատագրել է <<Իսլամական պետություն>> խմբավորման կողմից նախորդ տարվա մայիսին գրավված Պալմիրա հինավուրց քաղաքը: Սիրիական լրատվամիջոցների համաձայն սիրիացի զինվորները ոչնչացրել են քաղաքի մոտ տեղակայված գրոհայինների հրետանային դիրքերը: Իսլամիստները զանգվածաբար հեռանում են քաղաքից: Նշենք, որ իսլամիստ գրոհայինները հասցրել են ավերել բազմաթիվ պատմական հինավուրց հուշարձաններ, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Ավանդության համաձայն Պալմիրա քաղաքը հիմնել է Սողոմոն թագավորը: Պալմիրան ժամանակի ամենահարուստ քաղաքներից մեկն էր, որը գտնվում է Սիրիական անապատի օազիսներից մեկում` Դամասկոսի և Եփրատի միջև: