Հռոմում անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռք առել`հուսալի պաշտպանություն երաշխավորելու Սուրբ Հարության տոնի միջոցառումների ժամանակ, որոնք կայանալու են մարտի 27-ին: Համապատասխան որոշումը ընդունվել է Հռոմի ոստիկանական վարչության հատուկ խորհրդակցության ժամանակ: Մասնավորապես այնպիսի օբյեկտների հարևանությամբ, ինչպիսիք են Սուրբ Պետրոսի տաճարը, Կոլիզեյը և այլն կազմակերպվել են այցելուներին լրացուցիչ հսկելու հատուկ գոտիներ: Այդ օրերին քաղաքի փողոցներում հերթապահելու են նաև ոստիկանության և կարաբիներների հատուկ ծառայությունների աշխատակիցներ: